Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
27
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Եվս 40 ապրանք կթանկանա

«Թանկացումները շարունակվելու են, քանի որ 800 անուն ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են մինչև 2020 թվականը: Այս մասին «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Այս տարվա ընթացքում մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա։ Դրանք առաջնահերթ ապրանքներն են, օրինակ՝ թռչնամիս, վառելիք և այլն, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, դրանց տոկոսադրույքները բարձրացել են: Երրորդ երկրի ապրանքն ավելի որակով է, բայց այն ավելի թանկ կնստի, քան ԵԱՏՄ անդամ երկրից ներկրելու դեպքում։ ԵԱՏՄ անդամ դառնալը քաղաքական որոշում էր, որովհետև տնտեսապես մեզ որևէ բան չտվեց։ Նույն Վրաստանն ու Ադրբեջանը, որ ԵԱՏՄ անդամ չեն, այդ շուկայում իրենց ավելի լավ են զգում, քան մենք։

Ռուսաստանում վրացական խմիչքներն ավելի շատ են, քան հայկական»,- նկատեց Չիլինգարյանը: Նաև հավելեց, որ սպառողը ԵԱՏՄ անդամ դառնալով չի շահել: «Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով արդեն թանկացել է գազը, որը ՀՀ–ում ամենաամատչելի վառելիքն էր: Այս թանկացումները ԵԱՏՄ անդամ դառնալու հետևանք են: Ասում են՝ հավասարեցնում են ԵԱՏՄ անդամ երկրների ակցիզային հարկի հետ, սակայն Բելառուսում, Ղազախստանում և այլն, հասարակության կենսամակարդակը բարձր է ՀՀ-ի համեմատ. չի կարելի համեմատել այն դեպքում, երբ մեր աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ավելի ցածր են»,– ընդգծեց Չիլինգարյանը:

Նա նաև հիշեցրեց, որ գնաճն ավելի վաղ է սկսվել: Առաջինը թանկացավ կարագը, հետո՝ մսամթերքը:

Ըստ Չիլինգարյանի՝ կարագի թանկացման պատճառաբանությունը միջազգային շուկայում գների բարձրացումն էր, փոխարենը գտնում է, որ մսի թանկացումից խուսափելու միջոց եղել է: «Տավարի միսը թանկացավ 15–20%–ով, և իշխանությունները մեկնաբանեցին, որ երաշտ է եղել ու անասնակերն է թանկացել: Սակայն նաև արտահանում է եղել՝ հունիսից–սեպտեմբեր 2000 գլխաքանակ խոշոր և միջին եղջերավոր անասուններ են արտահանվել արաբական երկրներ: Արտահանումը լավ բան է, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ քո քաղաքացու վրա բացասական ազդեցություն չունենա»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը նաև փաստեց, որ սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի հարկի բարձրացումը բերելու է մնացած ապրանքների շղթայական թանկացման: «Ավտոմեքենաների ներկրման գները ևս կբարձրանան: 500–1000 մեքենա չի ներկրվում, տարեկան 30 հազար է ներկրվում, և հիմնականում՝ 3–րդ երկրներից»,– ասաց նա:

Ըստ վիճակագրության՝ 2017 թվականի դեկտեմբերին գնաճը 1,5% է կազմել: Կարեն Չիլինգարյանի խոսքով, սակայն, ցածր թիվը ցույց են տալիս խորամանկ հաշվարկով: «Միջին գնաճ են բերում ու ասում՝ գնաճ չկա, բայց նրա հաշվին, որ էժանացնում են կենցաղային այնպիսի ապրանքներ, որոնք տարին մեկ անգամ են գնում, բայց մարդիկ հիմնականում օգտագործում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք էլ թանկացել են»,- մեկնաբանեց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահը: Թանկացումների հարցով Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ տեղի կունենան:

Կարեն Չիլինգարյանն, այդուհանդերձ, չի կարծում, թե սպառողական շուկայում էական գնային փոփոխություններ կլինեն: «Հնարավոր է ինչ–որ քայլեր անեն՝ կոսմետիկ փոփոխություններ լինեն: Այդ հարկատեսակների բարձրացումը պարտադրված է, հնարավոր չէ այդ կողմից զսպել գնաճը: Տնտեսվարողն էլ, եթե նման պարագայում իր արտադրանքն էժանացնի, շահույթ չի ստանա: Դժվար է կանխատեսում անել»,– եզրափակեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan