Արցախում մահացած զինծառայողը գնդապետի որդի է
Այս գիշեր Արցախում մահացած զինծառայող Հարություն Վանյայի Խաչատրյանը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի բնակիչ էր:
Armtimes.com-ի հետ զրույցում Թաղավարտի գյուղապետ Լեւոն Ալավերդյանն ասաց, որ Խաչատրյանը մեկ քույր ուներ, ընտանիքն ապրում էր սոցիալապես նորմալ պայմաններում: Նա ասաց, որ զինծառայողի հայրը ՊԲ կենտրոնական շտաբում է աշխատում, կոչումով գնդապետ է:
Հարցին, հավատում են արդյո՞ք ինքնասպանության վարկածին, գյուղապետն ասաց, որ այս պահին մանրամասների չի տիրապետում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարություն Խաչատրյանը ինքնասպանություն է գործել, իրավապահները քննում են հենց այս վարկածը: