ԱԺ ընդունեց եզդիների ցեղասպանությունը դատապարտող որոշումը
Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները, քվեարկության դնելով նախորդ օրը քվեարկված նախագծերը:
Մի շարք նախագծերի կողքին քվեարկության դրվեց նաև ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի , Ռուստամ Մախմուդյանի, Արմեն Աշոտյանի, ՀՀԿ, Ծառուկյան դաշինք, Ելք և ՀՅԴ խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված ՝ «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ.-ին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին ԱԺ-ի հայտարարության նախագիծը ընդունելու մասին հարցը»:
Օրենքի նախագիծը ընդունվեց ձայների՝ կողմ 91, ձեռնպահ 1 հարաբերակցությամբ:
Zham.am