Երեւանում երթուղայինների վարորդները գործադուլ են անում (Տեսանյութ)
Երեւանում երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել:
News.am-ի տեղեկություններով, մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան թաղամասի մի քանի երթուղային գծերի վարորդներ այսօր վաղ առավոտից աշխատանքի դուրս չեն եկել: Նրանք բողոքում են վերջին շրջանում դիզվառելիքի թանկացումից՝ նշելով, որ դրանից իրենց եկամուտներն են պակասել եւ չեն կարողանում ընտանիք պահել:
Լրացում.
35, 37, 44, 75 համարի երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են անում Երևանում՝ ի նշան գազի թանկացման դեմ բողոքի:
Նրանք փակել են Րաֆֆու փողոցը: Ոստիկանական ուժերը հորդորում են դուրս գալ ճանապարհից :