ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Սահմանադրական դատարանի մասին» նախագիծը
Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքները, քվեարկության դնելով նախորդ օրը քվեարկված նախագծերը:
Խորհրդարանի քննարկմանը կներկայացվի «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հաշվեքննիչ պալատի մասին», «Սահմանադրական դատարանի մասին», «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և այլ նախագծեր:
Առաջին ընթերցման կներկայացվեն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և այլ նախագծեր: