Շարմազանովն էլ է պայքարում ԱԺ նախագահ դառնալու համար
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս ընթացքում ջանք չի խնայել, որպեսզի ապրիլից հետո ինքը դառնա ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն: Ըստ նույն աղբյուրների, սակայն, վերջինիս ջանքերը որևէ արդյունք չեն տվել: Այդուամենայնիվ, Շարմազանովը դեռ հույսը չի կորցրել, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի հասնել
նպատակին:
Հիշեցնենք, անցյալ շաբաթ Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձևաչափով Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկներ էր արել Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ: Նա գովաբանել էր ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանին, ինչը քաղաքական շրջանակներում շատերին թույլ էր տվել եզրակացնել, որ Սերժ Սարգսյանի համար ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն Արա Բաբլոյանն է, և հենց նա էլ ՀՀԿ-ի կողմից կառաջադրվի այդ պաշտոնի համար»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: