Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
28
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Արթուր Դավթյանն առանձնացրել է կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը

Սերժ Սարգսյաննի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման շրջանակներում ՀՀ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքները, դատախազության համար առաջնահերթություն համարվող առանձին ուղղություններով նախաձեռնված բարեփոխումներն ու դրանցից ակնկալվող արդյունքները:

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև 2017թ. հուլիսի 3-ին դատախազության հանդիսավոր նիստում Հանրապետության Նախագահի կողմից շեշտադրված ուղղություններով իրականացված աշխատանքներին:

Ներկայացնելով 2017թ. ընթացքում հանրապետությունում ընդհանուր հանցավորության և հանցագործությունների բացահայտման դինամիկան՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը:

Գլխավոր դատախազի տեղեկացրել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նվազման պայմաններում հանցագործությունների ընդհանուր թվի աճ է արձանագրվել, որը հիմնականում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների հաշվին: Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ աճել են բացահայտման ցուցանիշները, ինչը, Արթուր Դավթյանի գնահատմամբ, պայմանավորված է առավելապես հանցագործությունների հայտնաբերման և հաշվառման աշխատանքների բարելավմամբ:



Գլխավոր դատախազը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում իրականացված ինչպես համակարգային օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քրեական պատասխանատվության ապահովման ոլորտում արձանագրված արդյունքները:

Անցյալ տարվա ընթացքում իրականացված իրավական, ինստիտուցիոնալ, կազմակերպական բնույթի բարեփոխումները, գլխավոր դատախազի հավաստմամբ, կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, քրեական հետապնդման աշխատանքների արդյունավետության բարձրացման լուրջ նախադրյալներ են ստեղծել: Դրանց շարքում Արթուր Դավթյանն առանձնացրել է կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու, նշված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը բարձրացնելու նպատակով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքները կոռուպցիոն հանցագործություններ համարելու չափանիշների մշակումն ու դրա հիման վրա կոռուպցիոն հանցագործությունների ցանկի հաստատումը:

2017թ. դատախազության առաջնահերթություններից գլխավոր դատախազն առանձնացրել է քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզման աշխատանքների բարելավման ուղղությամբ կատարված ծավալուն ուսումնասիրություններն ու դրանց արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերը:

Անդրադառնալով Հանրապետության Նախագահի կողմից 2017թ. հուլիսի 3-ին դատախազությունում ունեցած ելույթին, որում Նախագահը խնդրահարույց էր համարել կալանավորումների հիմնավորվածության, ինչպես նաև քրեական արդարադատության համակարգում արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման հետ կապված իրավակիրառ պրակտիկան, գլխավոր դատախազը նշել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու (կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու) մասին միջնորդությունների հիմնավորվածությունն ապահովելու նպատակով մշակվել են միասնական չափանիշներ: Նա ներկայացրել է այս ոլորտում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման, իրավական որոշակիության ու կանխատեսելիության ապահովման, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Ըստ գլխավոր դատախազի՝ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման չափանիշների վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա իրականացվել են դեռևս մինչդատական վարույթում մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելուն ուղղված դատավարական քայլեր: Սահմանվել են նաև անձին դատի տալու հարցը լուծելիս հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման համատեքստում ապացույցների թույլատրելիության և գործի լուծման համար դրանց բավարարության գնահատման չափանիշներ, դատական քննության փուլում հակընդդեմ հարցման իրավունքը երաշխավորելու, այդ համատեքստում մեղադրական դիրքորոշման հիմնավորվածությունն ապահովելու համար մեղադրողի դատավարական վարքագծի կանոններ:

Կարևորելով հանցավորության դեմ պայքարում արձանագրված դրական ցուցանիշները՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իրավակարգի ապահովման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիության ապահովման ուղղություններով դեռևս անելիքներ կան հատկապես իր կողմից նշված՝ դատախազության դերն առավելապես իրավապաշտպանության սկզբունքների առումով ամրապնդելու տեսանկյունից:

Հանրապետության Նախագահն անհրաժեշտ է համարել շարունակել քրեադատավարական գործընթացներում անձի ազատության, արդար դատաքննության իրավունքների պաշտպանության հնարավորինս լիարժեք մեխանիզմների ապահովման ուղղությամբ լրացուցիչ միջոցների ձեռնարկումը:
Սերժ Սարգսյանը շեշտել է նաև դատախազության համակարգը սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև «Դատախազության մասին» նոր օրենքին համապատասխանեցնելու գործընթացի բնականոնությունն ապահովելու խնդիրը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan