Los Angeles Times-ի հայտնի լրագրողը կներկայացնի Քըրք Քըրքորյանի կենսագրությունը
Փետրվարի մեկին ԱՄՆ-ում Հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայում կներկայացվի հայազգի միլիարդատեր, բարեգործ Քըրք Քրքորյանին նվիրված կենսագրական գիրքը:
Ինչպես նշում է Massispost.com կայքը, «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը» խորագրով գրքի հեղինակը Los-Angeles Times պարբերականի ամենատարեց լրագրող Ուիլյամ Ռեմփելն է:
Հեղինակը փորձել է ականավոր հային ներկայացնել որպես հակասական անձ՝ հանճար՝ առանց կրթության, չափազանց ամաչկոտ մի մարդ, որը պատրաստ էր ամենահավակնոտ բիզնես-խաբեությունների և ունեցած ամենը խաղասեղանին դնելու ռիսկին:
Zham.am