«Տպավորություն է, որ իբր իշխանությունը նոր է իմացել, որ նման թանկացումներ կան» (տեսանյութ)
ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է գնաճի թեմայով խորհրդարանական լսումներ:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` հետաքրքրվելով, թե արդյոք խորհրդարանական լսումներ են հրավիրել՝ վերագրելով Սերժ Սարգսյանի հանձնարարականին:
Արա Բաբլոյանը պատասխանեց, թե հավանաբար պատգամավորը լավ չլսեց, քանի որ լսումներ հրավիրվել են ոչ Սերժ Սարգսյանի հանձնարարականով. «Ասացի, որ այդ հարցին անդրադաձել է նաև նա և իրեն հանձնարակական չեմ հնչեցրել, մեր նախաձեռնությունն է և ավելին՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը` որպես աշխատանքային ծրագրային մոտեցում, պետք է ժամանակ առ ժամանակ նման հարցերի շուրջ մշտադիտարկում մտցնի և վերահսկողության տակ պահի»: