1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
ՀՀ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից Դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար. Ռոբերտ Քոչարյան Սասնա Ծռերը պատրաստվում են ընդիմությո՞ւն դառնալ Փաշինյանին. Տեսանյութ Հայկոն հայտնվել է իր իսկ կողմից պատրաստած պոպուլիստական խոստումների թակարդում. Տեսանյութ Ես պաշտոնապես հայտարարում եմ` դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար. Հայկ Մարության Քոչարյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցից որոշ հատվածներ ոչ բարեխիղճ ձևով տեղ են գտել լրատվամիջոցներում. Վիկտոր Սողոմոնյան Կվերանա՞ն կարմիր գծերը․ պարզաբանում է Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Արմեն Սարգսյանը գաղտնի հանդիպումնե՞ր է ունեցել Մոսկվայում Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը «Մարտի 1-ի» հետ կապ չունի (Տեսանյութ) Ծառուկյանը քաղաքականության հաշվի՞ն չի ապրում (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկի փողոցն անվանափոխվել է Հրանտ Դինքի անունով Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին. անդրադարձել են ԼՂ խնդրին ՀՀ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից «Դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց...». Ռոբերտ Քոչարյան Բարդ է լինելու, բայց չեմ կարծում, որ զենքերը պետք է վայր դնել. Նաիրա Զոհրաբյանը՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ) Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂ խնդրի վերաբերյալ Արման Եղոյանը ՀՀ վարչապետի հրաժարականի մասին. նա ժամկետներ է նշել Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել Էրդողանը հուսով է, որ Բրանսոնի ազատ արձակումը կնպաստի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը Charlie Hebdo-ն Ազնավուրի մահվանը նվիրված ծաղրանկար է հրապարակել Դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար. Ռոբերտ Քոչարյան «Պրոֆեսիոնալ մարզիչը Մխիթարյանին կստիպի վազել» Ինչպե՞ս է սրտի ստենտավորումը կյանքեր փրկում. մեկնաբանում է Քանկոր ԲԿ-ի մասնագետը (ֆոտոշարք) Ի՞նչ մտածի այս ամենից հետո օրինապահ վարորդը, ի՞նչ վարք որդեգրի, որպեսզի իրեն հիմար վիճակի մեջ չզգա... Արհեստականորեն խոչընդոտվում են «Արմօյլ» գործարանի աշխատանքները (տեսանյութ) nfjRrendAgY Մեղադրանք է առաջադրվել` Դոնի Ռոստովում 2013 թվականին հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է Անընդհատ հաշվում եք ու չեք գտնում Ձեր 1000 դրամը. որտե՞ղ է այն ԵԽԽՎ գործընկերները ընդգծել են իրենց աջակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի (լուսանկար) Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր (տեսանյութ) Հայաստանի և Արցախի նախագահները իրենց տիկնանց հետ «Բերքի տոն» տոնավաճառին (ֆոտոշարք) Սասնա Ծռերը պատրաստվում են ընդիմությո՞ւն դառնալ Փաշինյանին. Տեսանյութ Ի՞նչ է սպասվում Ամուլսարի հանքին Մեծամորի ատոմակայանը փակելուն ուղղված Բաքվի հերթական սադրանքը չի հաջողվել. Արփինե Հովհաննիսյան Հայկոն հայտնվել է իր իսկ կողմից պատրաստած պոպուլիստական խոստումների թակարդում. Տեսանյութ Ասադը հաղթել է, իսկ Վաշինգթոնը՝ պարտվել. The National Interest Վանաձորում թալանել են նախկին քաղաքապետի՝ դպրոցի տնօրեն աշխատող քրոջ բնակարանը. դռան վրա արտառոց գրություն են թողել «Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմամշակութային ժառանգությունը». բողոքի ցույց Վրաստանում Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. ՄԻՊ-ն այցելել է Արցախ Հայկ Մարությանի առաջին գործը. ապօրինի շինարարությունը կասեցվեց (լուսանկարաներ) Մխիթար Հայրապետյանը կատարում է Սթինգի երգը. Տեսանյութ Հոքինգի վերջին վախը սուպերմարդկանց հայտնվելն էր Ավանում ավազակային հարձակում գործած անձը ձերբակալվել է. հանցագործության գործիք հանդիսացած հրազենը և գողոնի մի մասը հայտնաբերվել է Ես պաշտոնապես հայտարարում եմ` դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար. Հայկ Մարության Երկրաշարժ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք Կճոյանի քայլ անելու կոչը լսելուց ակամայից հիշեցի օֆշորային սկանդալը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում Բաց նամակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին Կա, այնուամենայնիվ, մի բնագավառ, որտեղ իրավիճակ չի փոխվել Ափսոսանքով եմ հայտնում որ Արշակ Չոպանյանի անունը չհոլովեցին և ոչ մի ամբիոնից. Դիմանկար Ռուսաստանում պատգամավորի կինը ճանապարհ էր փակել՝ սեփական տեսահոլովակը պատրաստելու համար. Տեսանյութ Քոչարյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցից որոշ հատվածներ ոչ բարեխիղճ ձևով տեղ են գտել լրատվամիջոցներում. Վիկտոր Սողոմոնյան Դիվանագիտական անձնագրից զրկելուց հետո մի բերեք ու ասեք՝ անձնվիրաբար խաղա հանուն հայրենիքի Հայաստան-Ջիբրալթար՝ 0:1 (տեսանյութ) Կվերանա՞ն կարմիր գծերը․ պարզաբանում է Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Արմեն Սարգսյանը գաղտնի հանդիպումնե՞ր է ունեցել Մոսկվայում Պարզունակ սադրանք է տեղի ունեցել այդ «ԱդեկվաԴ» կոչված խմբի կողմից, որին մարալիկցիները տրվել են. Դավիթ Սանասարյան (տեսանյութ) Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներում հայտնաբերված զենքը «Մարտի 1-ի» հետ կապ չունի (Տեսանյութ) Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց Ծառուկյանը քաղաքականության հաշվի՞ն չի ապրում (Տեսանյութ) Սահմանադրությունը լուծումներ տալիս է ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարելու համար, պետք է դրանցով առաջնորդվել, ոչ թե քաղաքական աղմուկ բարձրացնել. Գ. Հարությունյան (տեսանյութ) Լինելու է ամենամեծ համաներումը. Արտակ Զեյնալյանը փակագծեր է բացում (տեսանյութ) Հայկ Մարության. Սա ոչ թե արարողակարգային ընթերցում էր, այլ իրական երդում՝ երևանցիների և Աստծո առաջ Այլևս չեմ ասելու՝ Մարտի 1-ի գործով ում ենք կանչել հարցաքննության. Սասուն Խաչատրյան (տեսանյութ) Հայերը կարևոր են Կանադայի համար, Կանադայում 60,000 հայ կա, ովքեր հարստացնում են մեր երկիրը. Կանադայի վարչապետ Церемония инаугурации Айка Марутяна (ВИДЕО) Հայկ Մարությանի երդման արարողությունը (տեսանյութ) Հայուհին դարձել է Բաշկիրիայի առաջին տիկին Ի՞նչ պայմանագրեր են ստորագրվելու աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկի՝ Կանադայի հետ Կանադայի և Հայաստանի վարչապետների հանդիպումը լրագրողների հետ (Տեսանյութ) Ե՞րբ են մարալիկցիները հաշիվ պահանջելու «կարգին» Հայկոից. Տեսանյութ Ժիրայր Սեֆիլյանը դիմել է վարչապետին. Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից Մարալիկի միջադեպում ամենատխուրն ինձ համար ոստիկանության պահվածքն էր «Ես իսկապես ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երկիրը այսքան սիրելի է դառնում հյուրերի համար». Աննա Հակոբյանը հրավերներ է ստացել (Տեսանյութ) Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի. Զոհրաբյան PZswXKr7RKg Ողբերգական դեպք Վրաստանում. Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան վերածվել են մոխրի Հրդեհ Բերդ քաղաքում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին (տեսանյութ) Կանադայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ) Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնական ընթրիքի ժամանակ Նիկոլ Փաշինյանից ստացել է հոր լուսանկարները և եռագույնով գուլպավ (լուսանկարներ) Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ. Թրյուդո Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում. կայացավ Փաշինյան-Թրյուդո հանդիպումը Պետության ամենօրյա կառավարման ամբողջական պատասխանատվությունը կրում է «ժողովրդի» կողմից ձևավորված ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ Այդ գործիքակազմը մերժված իշխանությանն է Արցախի ՊԲ հայտարարությունը Գևորգ Հարոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ Սեյրան Սարոյանի վիճակը վատացել է
Հարցում

Սերժ Սարգսյան. Այսօր արժե կենտրոնանալ մինչեւ մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ թեև պարբերաբար հանդիպում է ունենում ԱԺ նախագահի, այլ պատգամավորների հետ, սակայն նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է և նպատակ ունի առավելապես կենտրոնանալու Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում իրականացվելիք մեծ ծավալի աշխատանքի, բոլորին հուզող արդիական մի շարք հարցերի վրա՝ նկատի առնելով, որ ԱԺ գործունեության իր տեսլականի մասին հանգամանորեն խոսել է դեռևս անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում, և այդ ուղերձի դրույթներին կրկին չի անդրադառնա:

Հանրապետության Նախագահի խոսքից հետո Արա Բաբլոյանը ներկայացրել է Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման ու արդյունավետության բարձրացման նպատակով ԱԺ 6-րդ գումարման գործունեության ընթացքում իրականացված աշխատանքները, հանրությանը հետաքրքրող կարևորագույն և արդիական հարցերի շուրջ խորհրդարանում կայացած լսումները, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գործունեության հիշյալ ժամանակահատվածի արդյունքները, այդ թվում` խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ:


Խորհրդարանի նախագահը, նրա տեղակալները և հանդիպմանը ներկա մյուս պատգամավորները` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» , «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները քննարկման ժամանակ իրենց տեսակետներն ու առաջարկություններն են ներկայացրել Հանրապետության Նախագահի կողմից կարևորված խնդիրների և առաջիկա անելիքների, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ի աշխատանքի առաջնահերթ ուղղությունների, ինչպես նաև առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

Խորհրդարանականները համակարծիք են եղել, որ պետության համար կարևորագույն հարցերում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մշտապես ցուցաբերել են միասնականություն և համախմբել են ուժերը ինչպես միջազգային խորհրդարանական կառույցներում աշխատանքի ժամանակ, այնպես էլ երկրի պաշտպանությանը, անվտանգությանը վերաբերող հարցերում: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում նրանք ընդգծել են ԱԺ աշխատակազմի հատկապես վերլուծական, փորձագիտական կարողությունների հզորացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, տարբեր երկրների հետ բարեկամության խմբերի աշխատանքի որակի բարելավումը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԱԺ 6-րդ գումարման ընթացքում խորհրդարանի կողմից իրականացված աշխատանքի մասին` միաժամանակ ընդգծելով, որ չպետք է բավարարվել արվածով, այլ անհրաժեշտ է պահպանել աշխատանքի տեմպը, որպեսզի առկա բոլոր խնդիրներին ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տրվեն:

 

 Սերժ Սարգսյանի խոսքը
Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ

 

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Օրենսդիր իշխանության հարգելի՛ գործընկերներ,

Այս հանդիպումը որոշ չափով աննախադեպ է: Թեև ես պարբերաբար հանդիպում եմ Ազգային ժողովի նախագահի, այլ պատգամավորների հետ, բայց անհրաժեշտություն համարեցի այսօր հանդիպում կազմակերպել այս ձևաչափով: Ազգային ժողովի գործունեության իմ տեսլականը մանրակրկիտ ներկայացրել եմ անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում և բնականաբար այսօր չեմ կրկնի այդ ուղերձի դրույթները, այլ կկենտրոնանամ բոլորիս հուզող այլ հարցերի վրա:
Մեզ յուրահատուկ առաքելություն է վիճակվել Հայաստանի կառավարման համակարգը վերափոխելու ուղղությամբ: Ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, և պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:

Սրանք լավ և, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը և բավարարվենք արվածով: Պարտավոր ենք պահպանել աշխատանքի այս տեմպը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ առկա բոլոր խնդիրներին:

Կարճ ժամանակում էլի պետք է ահռելի օրենսդրական աշխատանք կատարվի, ուստի աշխատանքի արդյունավետությունը դառնում է խիստ կարևոր: Պետք է նոր և ամբողջական տեսքի բերվի Դատական օրենսգիրքը, նոր օրենքներ պետք է ընդունվեն Սահմանադրական դատարանի մասին, կառավարության մասին, անվտանգության խորհրդի մասին, և այս անցումային շրջանը պետք է հաջողությամբ ավարտենք, իսկ հաջողության չափանիշն այս պարագայում լինելու է սահուն, հարթ և անցնցում ընթացքը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ձեր աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը: Այս հանգամանքը լիովին արտացոլվեց ոչ միայն Ազգային ժողովի լիագումար նիստերում, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքներում, ինչպես նաև տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում:

Կարևոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին: Այն պետք է զարգանա և ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը:

Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են:

Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը:

Դեպի ապագան միտված այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն նաև երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները: Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ: Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է: Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, և գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները: Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել:

Հուսով եմ, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները ևս չեն տուժի այս ընթացքում՝ լինեն դրանք բազմակողմ կառույցներ, թե երկկողմ համագործակցություն: Այս հարցին դեռևս մանրակրկիտ անդրադառնալու, իհարկե, առիթներ մենք ունենալու ենք: Եթե կուզեք այսօր էլ կարող ենք այս հարցերին անդրադառնալ, եթե ոչ՝ ապագա քննարկումների ընթացքում: Տարեվերջին՝ դեկտեմբերին տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որի կազմակերպման և անցկացման գործում Ազգային ժողովը, ըստ ավանդույթի, իր յուրահատուկ ներդրումը պետք է կատարի:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է:

Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը: Ապագայում Հանրապետության Նախագահի աշխատակազմն էապես ներգրավված չի լինելու օրենսդրության մշակման և սրբագրման գործընթացին, ուստի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է հենց խորհրդարանի աշխատակազմի վրա: Սա էլ շատ կարևոր հանգամանք է, և մենք շատ ուշադիր պետք է լինենք սրա նկատմամբ:

Ազգային ժողովի աշխատակազմը նաև պետք է փորձագիտական աջակցություն տրամադրի ոչ միայն օրենսդրության մշակման, այլև գործադիր իշխանության հանդեպ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ: Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում:

Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Դժվար է գերագնահատել այս մարմնի կարևորությունը՝ հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում: Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար:

Գալիք ամիսներին անհրաժեշտ է լինելու նաև լրացնել սահմանադրական դատարանի կազմում առաջացող թափուր տեղերը: Ազգային ժողովը նաև պետք է նշանակի նորաստեղծ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է մեր երկրի և տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը:

Եվ, անշուշտ, ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Ես նշեցի որոշ ուղենիշներ դեպի կառավարման նոր համակարգ տանող մեր ճանապարհային քարտեզի վրա: Այսօր գուցե արժե կենտրոնանալ և անդրադառնալ ընդհուպ մինչև մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա: Ակնկալում եմ, որ դուք ակտիվ և անկաշկանդ կլինեք այս քննարկման ընթացքում:

Այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-րդ տարեդարձը, և մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն ժամանակակիցների, այլև Հայաստան աշխարհի հազարամյակների պատմության և մայիսյան մարտերի հերոսների հիշատակի հանդեպ: Վստահ եմ, որ այս հանգամանքի գիտակցումը ուղեկցելու է մեզ գալիք ամիսների ընթացքում:

Շնորհակալ եմ ուշադրության համար, այժմ անցնենք քննարկումներին:

website by Sargssyan