1USD = 482.8AMD
1EUR = 566AMD
1RUB = 7.27AMD
Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ (LIVE) Ջուր չկա. Նարեկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ ուղիղ Երկրի քաղաքական դաշտը «դեֆոլտի» մեջ է. Միակ խաղացողը մնացել է Փաշինյանը. Ինչ է սպասավում Հայաստանին «Քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ». Փաշինյանը մեջբերել է Նելսոն Մանդելայի խոսքերը Ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը ԱԺ-ն ցրելու համար Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը Ավելի լավ է գետինը մտնենք, երբ ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Հայաստանում հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խիստ տրամաբանական է (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Կենսունակ ծրագիր մարզերում (ֆոտոշարք) ՊՊԾ գնդում իրադարձությունների ժամանակ զոհված Յուրի Տեփանոսյանի գործը կշարունակի կինը` որպես սպա (տեսանյութ) Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ Քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին պատկանող թթվածնի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները «Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաեւ Երեւանը». Էդուարդ Շարմազանով Պետական բարձր պաշտոնից հեռանալուց հետո գնալու եմ դպրոց ուսուցիչ աշխատելու. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ջիանի դե Բիազին Ամերիկացի հոգևորականի մոտակա ազատ արձակման լուրերին համընթաց թուրքական լիրան արժևորվում է Ալիևի ամեն երկրորդ ելույթում տեսնում ենք հայատյացության դրսևորում, հայերը ադրբեջանցիների համար մեկ թշնամին են. ներկայացվեց ԱՀ ՄԻՊ հատուկ զեկույցը (տեսանյութ) Ադրբեջանում դեմ են Պուտինի այցին Վերադարձ 90-ականներ. ԱԺ-ն մեկ-երկու շաբաթով շրջափակելու են Ռուսաստանի Դաշնության և Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Վաղարշապատի ոստիկանները Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ադրբեջանը փորձում է իր համար բարենպաստ հող նախապատրաստել՝ Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու համար. Մասիս Մայիլյան «Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից». ԱԺ փոխնախագահը Մինսկում Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն Կառավարությունը լրացուցիչ մանդատ ստացավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ (LIVE) Սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է. «Կալանավայրում որդուս լավ են վերաբերվել» Ստացվել է Հայաստանում, կստացվի նաև Ռուսաստանում. Ռոմանով. Տեսանյութ ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Մնացականյան Ջուր չկա. Նարեկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ ուղիղ Opel-ը բախվել է Dodge-ին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները Արայիկ Հարությունյանը` ԵՊՀ ռեկտո՞ր. «Ժողովուրդ» Երկրի քաղաքական դաշտը «դեֆոլտի» մեջ է. Միակ խաղացողը մնացել է Փաշինյանը. Ինչ է սպասավում Հայաստանին Պատվո պահակախումբ՝ Բաղրամյան 26-ի բաց դռների առջև Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում. ՀԷՑ «Քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ». Փաշինյանը մեջբերել է Նելսոն Մանդելայի խոսքերը «Այսօրվանից գործազուրկ եմ. Նիկոլի ականջը կանչի» Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից ՀՀԿ-ականը՝ ՊՎԾ-ում. Ինչպե՞ս է Հայկ Պլուզյանը պայքարելու կոռուպցիայի դեմ Ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը ԱԺ-ն ցրելու համար Միհրան Պողոսյանի գործերը լավ չեն. փոքր վնաս չի հասցրել նաեւ նրա որդին «Դուք ընդդիմությո՞ւն եք». Ով կլինի Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Վանաձորում գործում է կարկտապաշտպան ցանցեր արտադրող առաջին գործարանը Հայաստանում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ Նախագահը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է երկու տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ Բաքուն ակտիվացնում է «Հարավ-Արևմուտք» միջանցքը Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է «Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է սեպտեմբերի 20-ին ծանր վիրավորում ստացած զինծառայող Արթուր Գևորգյանին «Իմ քայլից» Կապանի քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Նարեկ Բաբայանը Իրական «նարկոֆերմա». Արմավիրում 70-ամյա ծերունին կանեփի ֆերմա է բացել (Տեսանյութ) Վահրամ Բաղդասարյան․ «Հիմքեր և անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների» (տեսանյութ) Թուրքիայի նախագահը ռուսական թերթերից մեկում հոդված է հրապարակել ռուս-թուրքական հարաբերությունների մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Ադրբեջանական մամուլի անդրադարձը Հայկ Մարությանին (Լուսանկար) Ավելի լավ է գետինը մտնենք, երբ ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Երեկվա ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու հիմնական պատճառով Հայաստանում հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խիստ տրամաբանական է (Տեսանյութ) Պատրաստ ենք քննարկել արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հետ. Էնֆիաջյան (Տեսանյութ) Հայկ Մարության. Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վարկյան ծառայել ձեզ Ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկար) Արցախի ՊԲ ավիացիան իրականացնելու է շրջաթռիչքներ՝ մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ Քանկոր. Մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն՝ 24 ժամ Ձեր կողքին (ֆոտոշարք) Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ հաղթանակի առթիվ Ողջ քաղաքական դաշտը ծանր հարված կրեց, սակայն լրիվ չփոշիացավ, առնվազն երկու ուժ՝ ԲՀԿ-ն ու Լույսը կարողացան դիմանալ Ինչ պատճառներով կարող է երկարաձգվել «Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը ևս մեկ տարով Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում խոսել է նոր ընտրություններ անկացնելու մասնին (տեսանյութ) «Իրենց շեֆի օրին են՝ խաբար չեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել». Լևոն Բարսեղյանը՝ ՀՀԿ-ին Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար Սա Դեմի ընտրություն էր, այլ ոչ թե Կողմի Նյու Յորքում նախատեսվում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը ՃՏՊ Բաղրամյան գյուղում. կա տուժած Երևան վերադառնալուն պես Փաշինյանը սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել ջրանցքը Հայաստան՝ «ֆանտաստիկ օրինակ». ՄԱԿ գլխավոր քարտուղար (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արձագանքը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի անդամներին՝ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ (տեսանյութ) «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում (տեսանյութ) Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը ժամը 21:30-ի դրությամբ Այս ընտրություններում ինձ ամենաշատը մասնակիցների թիվն էր հետաքրքրում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65 տոկոսը (տեսանյութ)
Հարցում

Սերժ Սարգսյան. Այսօր արժե կենտրոնանալ մինչեւ մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ թեև պարբերաբար հանդիպում է ունենում ԱԺ նախագահի, այլ պատգամավորների հետ, սակայն նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է և նպատակ ունի առավելապես կենտրոնանալու Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում իրականացվելիք մեծ ծավալի աշխատանքի, բոլորին հուզող արդիական մի շարք հարցերի վրա՝ նկատի առնելով, որ ԱԺ գործունեության իր տեսլականի մասին հանգամանորեն խոսել է դեռևս անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում, և այդ ուղերձի դրույթներին կրկին չի անդրադառնա:

Հանրապետության Նախագահի խոսքից հետո Արա Բաբլոյանը ներկայացրել է Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման ու արդյունավետության բարձրացման նպատակով ԱԺ 6-րդ գումարման գործունեության ընթացքում իրականացված աշխատանքները, հանրությանը հետաքրքրող կարևորագույն և արդիական հարցերի շուրջ խորհրդարանում կայացած լսումները, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գործունեության հիշյալ ժամանակահատվածի արդյունքները, այդ թվում` խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ:


Խորհրդարանի նախագահը, նրա տեղակալները և հանդիպմանը ներկա մյուս պատգամավորները` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» , «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները քննարկման ժամանակ իրենց տեսակետներն ու առաջարկություններն են ներկայացրել Հանրապետության Նախագահի կողմից կարևորված խնդիրների և առաջիկա անելիքների, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ի աշխատանքի առաջնահերթ ուղղությունների, ինչպես նաև առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

Խորհրդարանականները համակարծիք են եղել, որ պետության համար կարևորագույն հարցերում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մշտապես ցուցաբերել են միասնականություն և համախմբել են ուժերը ինչպես միջազգային խորհրդարանական կառույցներում աշխատանքի ժամանակ, այնպես էլ երկրի պաշտպանությանը, անվտանգությանը վերաբերող հարցերում: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում նրանք ընդգծել են ԱԺ աշխատակազմի հատկապես վերլուծական, փորձագիտական կարողությունների հզորացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, տարբեր երկրների հետ բարեկամության խմբերի աշխատանքի որակի բարելավումը:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԱԺ 6-րդ գումարման ընթացքում խորհրդարանի կողմից իրականացված աշխատանքի մասին` միաժամանակ ընդգծելով, որ չպետք է բավարարվել արվածով, այլ անհրաժեշտ է պահպանել աշխատանքի տեմպը, որպեսզի առկա բոլոր խնդիրներին ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տրվեն:

 

 Սերժ Սարգսյանի խոսքը
Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ

 

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Օրենսդիր իշխանության հարգելի՛ գործընկերներ,

Այս հանդիպումը որոշ չափով աննախադեպ է: Թեև ես պարբերաբար հանդիպում եմ Ազգային ժողովի նախագահի, այլ պատգամավորների հետ, բայց անհրաժեշտություն համարեցի այսօր հանդիպում կազմակերպել այս ձևաչափով: Ազգային ժողովի գործունեության իմ տեսլականը մանրակրկիտ ներկայացրել եմ անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում և բնականաբար այսօր չեմ կրկնի այդ ուղերձի դրույթները, այլ կկենտրոնանամ բոլորիս հուզող այլ հարցերի վրա:
Մեզ յուրահատուկ առաքելություն է վիճակվել Հայաստանի կառավարման համակարգը վերափոխելու ուղղությամբ: Ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, և պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:

Սրանք լավ և, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը և բավարարվենք արվածով: Պարտավոր ենք պահպանել աշխատանքի այս տեմպը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ առկա բոլոր խնդիրներին:

Կարճ ժամանակում էլի պետք է ահռելի օրենսդրական աշխատանք կատարվի, ուստի աշխատանքի արդյունավետությունը դառնում է խիստ կարևոր: Պետք է նոր և ամբողջական տեսքի բերվի Դատական օրենսգիրքը, նոր օրենքներ պետք է ընդունվեն Սահմանադրական դատարանի մասին, կառավարության մասին, անվտանգության խորհրդի մասին, և այս անցումային շրջանը պետք է հաջողությամբ ավարտենք, իսկ հաջողության չափանիշն այս պարագայում լինելու է սահուն, հարթ և անցնցում ընթացքը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ձեր աշխատանքի անցած գրեթե ութ ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը: Այս հանգամանքը լիովին արտացոլվեց ոչ միայն Ազգային ժողովի լիագումար նիստերում, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքներում, ինչպես նաև տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում:

Կարևոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին: Այն պետք է զարգանա և ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը:

Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են:

Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը:

Դեպի ապագան միտված այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն նաև երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները: Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ: Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է: Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, և գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները: Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել:

Հուսով եմ, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները ևս չեն տուժի այս ընթացքում՝ լինեն դրանք բազմակողմ կառույցներ, թե երկկողմ համագործակցություն: Այս հարցին դեռևս մանրակրկիտ անդրադառնալու, իհարկե, առիթներ մենք ունենալու ենք: Եթե կուզեք այսօր էլ կարող ենք այս հարցերին անդրադառնալ, եթե ոչ՝ ապագա քննարկումների ընթացքում: Տարեվերջին՝ դեկտեմբերին տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որի կազմակերպման և անցկացման գործում Ազգային ժողովը, ըստ ավանդույթի, իր յուրահատուկ ներդրումը պետք է կատարի:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է:

Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը: Ապագայում Հանրապետության Նախագահի աշխատակազմն էապես ներգրավված չի լինելու օրենսդրության մշակման և սրբագրման գործընթացին, ուստի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է հենց խորհրդարանի աշխատակազմի վրա: Սա էլ շատ կարևոր հանգամանք է, և մենք շատ ուշադիր պետք է լինենք սրա նկատմամբ:

Ազգային ժողովի աշխատակազմը նաև պետք է փորձագիտական աջակցություն տրամադրի ոչ միայն օրենսդրության մշակման, այլև գործադիր իշխանության հանդեպ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ: Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում:

Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Դժվար է գերագնահատել այս մարմնի կարևորությունը՝ հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում: Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար:

Գալիք ամիսներին անհրաժեշտ է լինելու նաև լրացնել սահմանադրական դատարանի կազմում առաջացող թափուր տեղերը: Ազգային ժողովը նաև պետք է նշանակի նորաստեղծ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է մեր երկրի և տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը:

Եվ, անշուշտ, ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Ես նշեցի որոշ ուղենիշներ դեպի կառավարման նոր համակարգ տանող մեր ճանապարհային քարտեզի վրա: Այսօր գուցե արժե կենտրոնանալ և անդրադառնալ ընդհուպ մինչև մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա: Ակնկալում եմ, որ դուք ակտիվ և անկաշկանդ կլինեք այս քննարկման ընթացքում:

Այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-րդ տարեդարձը, և մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն ժամանակակիցների, այլև Հայաստան աշխարհի հազարամյակների պատմության և մայիսյան մարտերի հերոսների հիշատակի հանդեպ: Վստահ եմ, որ այս հանգամանքի գիտակցումը ուղեկցելու է մեզ գալիք ամիսների ընթացքում:

Շնորհակալ եմ ուշադրության համար, այժմ անցնենք քննարկումներին:

website by Sargssyan