Որտեղ են հանդիպել Լևոն Քոչարյանն ու Հենրիխ Մխիթարյանը
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը իր ինստագրամյան էջում նկար է հրապարակել հայազգի ֆուտբոլիստ «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Նեմանյա Մատիչի հետ: Ըստ հավանականության Լևոն Քոչարյանը գտնվում է Դուբայում, քանի որ «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը այս օրերին մարզվում է Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաք Դուբայում: