Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
18
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Գագիկ Հարությունյանն անպաշտոն չի մնա. նոր ընտրություններ են սպասվում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մամուլի տեղեկությունների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բանն այն է, որ այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետեւաբար՝ նաեւ պաշտոնավարման ժամկետը: Իշխանությունները, սակայն Հարությունյանին թոշակի ուղարկելու մտադրություն չունեն: Նախ, քննարկվում էր Հարությունյանին երկրի նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորությունը, հիմա, փաստորեն, ՍԴ գործող նախագահի համար այլ տարբերակ է քննարկվում:

Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության խորհրդի նախագահի պաշտոնը, որը ի պաշտոնե զբաղեցնում է երկրի նախագահը, կվերանա: Նախատեսվում է ստեղծել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բաղկացած է լինելու տասը անդամից, հինգը լինելու են Ազգային ժողովից, հինգը՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից: Խորհրդի անդամներն ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը: Խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:

Նշենք նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի աշխատավարձը Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից (1 միլիոն 330 հազար դրամ) պակաս լինել չի կարող:

ԱԺ-ի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնական եւ այլ հեղինակավոր իրավաբան հանդիսացող անձը:

Սակայն ԱԺ-ի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը այլևս չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առեւտրային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնել:

Ազգային ժողովի խմբակցությունները, սակայն Ամանորից հետո դեռ լիարժեք չեն անցել աշխատանքային գրաֆիկին և չեն քննարկել՝ ում թեկնածությունն են առաջադրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններում:

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Հայկական ժամանակի» հարցին, թե ու՞մ թեկնածությունն են առաջադրելու, պատասխանեց, որ իրենք դեռ քննարկումներ չեն արել այս հարցի շուրջ և չցանկացավ այլ հարցերի պատասխանել:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս ասաց, որ իրենք դեռ չեն քննարկել հարցը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մեր հարցին պատասխանեց, որ իրենք, անպայման, ցանկանում են թեկնածուներ առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններում, սակայն դեռ հստակ չեն որոշել՝ ում: Մեր մյուս հարցին՝ կհասցնե՞ն արդյոք սահմանված ժամկետում ավարտել քննարկումներն ու որոշել թեկնածուներին, Նազարյանը նշեց, որ միանշանակ կհասցնեն, քանի որ ընտրությունները փետրվարին են կայանալու:

ՀՅԴ խմբակցությունից չցանկացան պատասխանել «Հայկական ժամանակի» հարցերին. խմբակցության պատգամավորները պնդում էին, թե զբաղված են»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan