Ղազախստանում սև ձյուն է տեղացել
Ղազախստանի բնապահպանական կազմակերպությունների ասոցիացիան մոտակա ժամանակները կստուգի «սև» ձյունը, որը տեղացել է Թեմիրթաու քաղաքում, հաղորդում է РИА Новости-ն:
Ասոցիացիայի ղեկավարը հայտարարել է, որ ստուգումներին չինացի փորձագետներ են ներգրավվել, ովքեր բարեհաջող լուծել են Պեկինում մառախուղի խնդիրը:
Sputnik-ը նշում է, որ երեկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գործադիր մարմիններին կոչ էր արել լուծել խնդիրը սմարթ-տեխնոլոգիաների կիրառման միջոցով:
Աղբյուրը` Mamul.am