Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ինչու՞ է ստում Աշոտյանը

«Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» օրենքի նախագծի՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը անդրադառնալով խնդրին, թե նախագծում տեղի ունեցածը ինչու՞ է ձևակերպվել ցեղասպան քաղաքականություն, այլ ոչ թե ցեղասպանություն հայտարարել է. «Խնդիրը հետևյալն է` «ցեղասպանություն» եզրույթը կարելի է օգտագործել այն դեպքում, երբ այն արվել է պետության կողմից, իսկ այս դեպքում պետություն չէ, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից արված է, իսկ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելն ավելի հստակ է լինում, եթե կատարվում է պետության կողմից: «Ցեղասպան գործողություն» արտահայտությունը գիտական տերմին է, հիմա մենք ճանաչում ենք «ցեղասպան գործողությունը», իսկ «ցեղասպան գործողություններից» յուրաքանչյուրը ցեղասպանություն է, այսինքն, «ցեղասպան գործողություն» ճանաչելով` ճանաչում ենք ցեղասպանությունը»,- ասել է Աշոտյանը:

Աշոտյանը նման հայտարարություն անելով կամ տեղյակ չէ, թե ի՞նչ է ցեղասպանություն հասկացությունը, կամ ստում է, քանի որ եզդիների հետ տեղի ունեցածը դասական իմաստով ցեղասպանություն է, իսկ թե ի՞նչ է ցեղասպանությունը կարծում ենք նա որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պետք է իմանար:

Ցեղասպանություն տերմինը 1944-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այս տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: «Ցեղասպանություն»` «գենոցիդ» տերմինը գոյացել է հունարեն γένος-ռասա կամ ցեղախումբ և լատիներեն caedo-սպանել բառերի համակցումից: 1945-ին, երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մեջ, «ցեղասպանություն» բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ թե իրավական եզրույթ:

1948-ի դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել այն իրականացնողներին:

Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.

1.Խմբի անդամների սպանություն.
2.Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.
3.Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.
4.Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը.
5.Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:
Կոնվենցիայի ընդունումից հետո որոշ գիտնականներ առաջարկել են ավելի համընդգրկուն սահմանումներ:

Մասնավորապես` 1959-ին իրավագետ Փիթեր Դրոստը սահմանել է ցեղասպանությունը` «մարդկանց` որևէ խմբի պատկանելիության համար կյանքից կանխամտածված զրկելը»:

Անվանի ցեղասպանագետ, «Ցեղասպանության հանրագիտարանի» խմբագիր Իսրայել Չարնին առաջարկել է հետևյալ սահմանումը. «Ցեղասպանությունը, ընդհանրական իմաստով, զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունն է, որը չի իրագործվել թշնամու զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, այլ` զոհերի անպաշտպանվածության և անօգնականության պայմաններում»:

Վերջում մնում է հասկանալ, թե ինչու՞ է ստում Աշոտյանը՝ հայտարարելով, թե միայն պետությունների կողմից իրականացված համանման գործողություներն են կոչվում ցեղասպանություն: Անհասկանալի է, թե Հայաստանի իշխող ՀՀԿ-ական իշխանությունները ինչու են արդեն 4-րդ տարին անընդմեջ հերքում, որ Իրաքում 2014 թվականին եզդիներ հետ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Ու՞մ շահերն է պաշտպանում Աշոտյանը ՀՀ Ազգային Ժողովում:

Հ.Գ. Եզդիների ցեղասպանությունը ընդունել են Ֆրանսիան, Կանադան, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատում կա դատապարտման նախագիծ, անգամ ՄԱԿ-ը 2014 թվականին տեղի ունեցածը որակել է որպես ցեղասպանություն: Հետաքրքիր է պարոն Աշոտյանը չի ցանկանում ՄԱԿ-ին հուշել, որ սխալ որոշում է կայացրել: (ՄԱԿ-ի գնահատականն այստեղ՝ http://www.panarmenian.net/arm/news/214847/ )

«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ՝ Բորիս Մուրազի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan