Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է բիզնեսից հրաժարվելու մասին. հայտնի է ժառանգորդը
Հայկական ծագումով արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեությունն ավարտելու մասին, գրում է «Bloomberg»-ը:
Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցում մեծահարուստ գործարարը նույնիսկ իր բիզնեսի ժառանգորդին է բացահայտել, որը նրա զարմիկն է՝ Մարտին Էռնեկյանը:
«Բիզնեսի փոխանցումը խորհրդանշական քայլ չէ միայն: Բաժնետոմսերի վաճառքը առանցքային քայլ է արգենտինացի մեծահարուստի երկար կարիերայի ընթացքում, քանզի նա իր բիզնեսի էստաֆետը հանձնում է իր ժառանգորդին»,-գրում է «Bloomberg»-ը:
«Corporacion America Airports SA» ընկերությունը, որի ենթակայությամբ գործում է աշխարհի 51 օդանավակայան, արգենտինացի գործարարը մտադիր է 750 մլն ԱՄՆ դոլարով վաճառել հունվարի վերջին և փետրվարին: Սա արգենտինական ընկերության բաժնետոմսերի այս տարվա առաջին հրապարակային վաճառքն է: Սա նաև Էռնեկյանի համար նոր սկիզբ է նշանակում:
Zham.am