Քամին Վանաձորում տների ու խանութների տանիքներ է քշել, ծառեր տապալել, մի շարք թաղամասեր հոսանքազրկվել ու գազազրկվել են
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզում ողջ գիշեր չդադարող ուժեղ քամին բազմաթիվ վնասներ է հասցրել ոչ միայն Վանաձոր քաղաքին, այլ նաև գյուղական ու քաղաքային համայնքներին: Քամին Վանաձորում տների ու խանութների տանիքներ է քշել, ծառեր տապալել:
Վանաձորի մի շարք թաղամասեր հոսանքազրկված ու գազազրկված են եղել: Երեկ որոշ մանկապարտեզներից ու դպրոցներից թերթին հասած տեղեկություններով՝ երեխաներին ու աշակերտներին տուն են ճանապարհել, քանի որ ջեռուցում հնարավոր չի եղել կազմակերպել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ Դեբեդ մասնաճյուղի աշխատակիցները մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ, գիշերվանից վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացրել: Տնօրենի փոխանցմամբ՝ հոսանքազրկված թաղամասեր կան ոչ միայն Վանաձորում, այլ նաև Ստեփանավան, Տաշիր և Սպիտակ համայնքներում»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: