Սաակաշվիլին պատմել է Մայդանի գնդակահարությունների գործով հարցաքննության մասին (Տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջին՝ պատմելով, որ 2 ժամ հարցաքննվել է դատախազությունում Մայդանում իրականացված գնդակահարությունների գործով:
Սաակաշվիլիի խոսքով՝ երկու կարեւոր գործերը՝ Վիկտոր Յուշչենկոյի թունավորումն ու Մայդանի գնդակահարությունները, մինչ այժմ չեն բացահատվել, քանի որ դա իշխանություններին ձեռնտու չէ:
Նա պատմել է, որ երկու ժամ հարցաքննվել է դատախազությունում Մայդանում իրականացված գնդակահարությունների գործով՝ իտալական հեռուսաալիքով արված հայտարարություններից հետո այն մասին, որ իբր նա վրացի դիպուկահարներին հրամայել է գնդակահարել ցուցարարներին:
Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին. «Շնորհակալություն, Պյոտր Ալեքսեեւիչ, որ մտածում եք, թե ինչով ինձ զբաղեցնել»:
Հիշեցնենք, որ իտալացի լրագրողները Մայդանի դիպուկահարների մասին հետաքննություն էին իրականացրել: Ըստ իտալացի լրագրողների այդ դիպուկահարները եղել են Սաակաշվիլիի մարդիկ:
Մանրամսները՝ տեսանյութում:
Zham.am