Երասխ-Երևան ավտոճանապարհին տարեց տղամարդու դի է հայտնաբերվել
Հունվարի 8-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին տարեց տղամարդու դի է հայտնաբերվել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ տղամարդը վրաերթի է ենթարկվել: Ըստ տեղեկությունների՝ 80-ամյա տղամարդն անսպասելի ճանապարհի կենտրոնի ծաղկագոտու հատվածից դուրս է եկել երթևեկելի մաս և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: