Թանկյանների նվերը՝ Գյումրիի եւ Վանաձորի կարիքավոր ընտանիքներին
Սերժ և Անժելա Թանկյանները երկրորդ տարին անընդմեջ միացել են Օրրանի՝ կարիքավոր ընտանիքներին ամանորյա տոներին ընդառաջ քաղցրավենիքով և սննդով լի տոպրակներ նվիրաբերելու ավանդույթին, հայտնում է A1plus.am-ը:
Նրանց նվիրատվության շնորհիվ Օրրանի 215 շահառու ընտանիքներին զուգահեռ մեծա քանակ պարենամթերք ստացան ևս 212 կարիքավոր ընտանիք, որոնք ընտրվեցին Գյումրիից, Վանաձորից և հեռավոր գյուղերից:
Վերոհիշյալ 212 կարիքավոր ընտանիքների ընտրության և մթերքը բաժանելու գործում իրենց ներդրումն ունեցան «Դասավանդի՛ր,Հայաստան» և «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» կազմակերպությունները:
Նախորդ տարի թմբկահար Ջոն Դոլմայանը նվիրաբերեց իր երաժշտական գործիքը՝ նախապես նկարելով վրան։ Ի դեպ, այս գործիքը նույնպես վաճառվեց աճուրդում 7 000 դոլարով: Սակայն Ջոն Դոլմայանն այսքանով չբավարարվեց և 5 000 դոլարով գնեց «Օրրանի» սաների կողմից պատրաստված կերամիկական բաժակները:
Zham.am