Բացառիկ տեսանյութ. տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է Ճվճվ Արոյի որդին X6-ով բախվում ՃՈ մեքենային
Հայաստանի ԱԻՆ-ում, երեկ հունվարի 8-ին, ժամը 04:13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի 243 II 02 համարանիշի (վարորդ՝ Արեգ Դ.) եւ «BMW X6» մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արեգ Դ.-ն տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 34-ամյա Խաչիկ Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան: