1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Հայաստանը հավատարիմ է մնալու ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին․ Կարեն Կարապետյան Նիկոլ Փաշինյանը պատասխանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին. Ուղիղ միացում Ստամբուլում արգելել են ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին «Մարդկանց հոգիներում հաղթանակ է». ապրիլի 24-ը վերաիմաստավորվել է. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ. Ուղիղ միացում Ինչպե՞ս կանխվեց արյունահեղությունը Հայաստանում (բացառիկ մանրամասներ) Տորոնտոյում հայ վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել անցորդներին. Տեսանյութ, լուսանկար Սերժ Սարգսյանն անցյալ երկու նախագահների «աշիբկեքը» թույլ չտվեց, նա խելամիտ որոշում կայացրեց. Մանվել Գրիգորյան
ԼՐԱՀՈՍ
Հայաստանը հավատարիմ է մնալու ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին․ Կարեն Կարապետյան Նիկոլ Փաշինյանը պատասխանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին. Ուղիղ միացում Վարչապետ կարող է դառնալ միայն ժողովրդի թեկնածուն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վանկարկում է՝ քայլ արա, մերժիր Սերժին (տեսանյութ) Ստամբուլում արգելել են ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին Այն շատ թանկ գործընկեր Է մեզ համար. Կրեմլը հուսով Է, որ Հայաստանում կպահպանվի կայունությունը Սափրել գլուխը Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում. Երիտասարդ աղջիկը կատարեց խոստումը «Մարդկանց հոգիներում հաղթանակ է». ապրիլի 24-ը վերաիմաստավորվել է. Տեսանյութ Խե՜ղճ Հերմինե, խե՜ղճ Հրուշ, խե՜ղճ Շուշան, խե՜ղճ Մարքրիտ, խե՜ղճ Արփինե Թանկյանը պարզաբանել է՝ ինչու չի եկել Հայաստան․ Իսկապես շատ վատառողջ էի Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն. Հենրիխ Մխիթարյան Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սերժ Սարգսյանի լուսանկարը Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությունը Հրայր Թովմասյան․ Երկրում իշխանություն չի փոխվել (տեսանյութ) Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ. Ուղիղ միացում Ինչպե՞ս կանխվեց արյունահեղությունը Հայաստանում (բացառիկ մանրամասներ) Տորոնտոյում հայ վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել անցորդներին. Տեսանյութ, լուսանկար Սերժ Սարգսյանն անցյալ երկու նախագահների «աշիբկեքը» թույլ չտվեց, նա խելամիտ որոշում կայացրեց. Մանվել Գրիգորյան Հրանտ Մարգարյան. Մենք միշտ էլ բոլորի հետ պատրաստ ենք աշխատել (Տեսանյութ) Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն. Շարմազանովը` Սարգսյանի մասին (Տեսանյութ) Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանն այցելեցին Ծիծեռնակաբերդ (Տեսանյութ) Քիմ Քարդաշյան․ Սա Հայաստանի համար պատմական օր է Հայկական հեղափոխությոնը հիացմունք է առաչացրել ռուսների մոտ (Տեսանյութ) Լինել կուռ, համախմբված ու միասնական. սա՛ է մեր ժողովրդի առաջընթացի միակ ճանապարհը. Բակո Սահակյան Փաշինյան. Ժամը 15:00-ին Հանրապետության Հրապարակից քայլերթով գնում ենք դեպի Ծիծեռնակաբերդ (Տեսանյութ) Ինչպես էին «Սաքուլիկները» խանգարում եւ ծեծում ցուցարարներին (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալված հայերին բաց են թողել. Տեսանյութ Ռուսական առաջին ալիքն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին. Տեսանյութ ՀՀԿ-ն կարող է պառակտվել ՀՅԴ-ն՝ առկախված. Դաշնակցությունը կշարունակի՞ հավատարիմ մնալ ՀՀԿ-ի հետ երկարաժամկետ համագործակցությանը ՀՀԿ-ի ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը 57 միլիոն դրամի եկամուտ՝ Լևոն Մկրտչյանի «գրպանում» Իշխանությունը հասկացել էր, որ հայտնվել է պատային վիճակում Սամվել Ալեքսանյանը շտապ լքել է Հայաստանը Հաղթական հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է (ուղիղ միացում) «Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը». ԱՄՆ Պետքարտուղարություն Հայաշատ Գլենդել քաղաքում կազմակերպվել է ամենամյա մոմավառություն եվ հաղթանակի քայլարշավ (տեսանյութ) Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեց Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը ազատ են արձակվել Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը Սերժ Թանկյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին Ինչը չհաջողվեց հայրերին, հաջողվեց նրանց որդիներին. քաղաքագետ Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 25- ին (Տեսանյութ) Հզոր ազգ. Զախարովան անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին Հանրապետության հրապարակի հաղթական հանրահավաքը (ուղիղ միացում) Վարչապետի լիազորություները կկատարի Կարեն Կարապետյանը Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի. Նիկոլ Փաշինյան Միխեիլ Սահակաշվիլին շնորհավորում է հայ ժողովրդին. Տեսանյութ Euronews. 'I was mistaken': Armenia prime minister to resign Ուղիղ. Երևան. Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյանը միանում է համաժողովրդական շարժմանը Լևոն Բարսեղյանը երկու ամսով կալանավորվեց Պեսկով. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են» ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց Ուղիղ միացում. Երևանն այս պահին. երթին միացել են զինվորներ և հոգևորականներ Քեզ հետ եմ իմ հայ ազգ. Հենրիխ Մխիթարյան Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան Ոստիկան Աշոտը կոչ արեց գործընկերներին միանալ ժողովրդին Փաշինյանի ծնողները Իջևանից գալիս են Երևան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Այսօր Իջևան քաղաքում բողոքի բազմամարդ երթ է. Տեսանյութ. Լուսանկարներ Արթուր Բաղդասարյանը համընդգրկուն քաղաքական օրակարգ ձևավորելու կոչ է արել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի. ԱԱԾ Փոխվարչապետը դիմում է դատախազին՝ ետ կանչելու պատգամավորների կալանքի միջնորդությունը, և կհանդիպի Փաշինյանի հետ Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել թիվ 1 հիվանդանոցի անեսթեզիոլոգին Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի. ԱՆ Ուղիղ Գլենդելից. Հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում. Ամերիկայի Ձայն Զինծառայողները միացել են ուսանողների երթին. Տեսանյութ ԲՀԿ պատգամավոր.Ժողովուրդն իրավացի է դուրս եկել փողոց (Տեսանյութ) Գնդապետ․ Կոչ եմ անում ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներին հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները Չհամարձակվեք ձեռք բարձրացնել էս էրեխեքի վրա (Տեսանյութ) Արտիստների ուղերձը (Տեսանյութ)
Հարցում

Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը վտանգված է. Կարեն Կարապետյանը կռիվ կգցի՞ ՀՀԿ-ի ներսում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարից կառավարման խորհրդարանական համակարգի անցնող Հայաստանի Ազգային ժողովն ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ է ընտրելու: Առաջին հայացքից պարզ թվացող այս գործընթացում հետաքրքիր ինտրիգներ կան թաքնված, որոնք կարող են բերել զարմանալի հանգուցալուծման:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն՝ ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որևէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն՝ նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու են պատգամավորների 1/3-ը: Այս փուլում էլ, եթե չընտրվի վարչապետ, ապա Սահմանադրության 6-րդ գլխի 149 հոդվածի 3-րդ մասի համաձայն, 7 օրվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովը պետք է լուծարվի: Ասել է թե, սա քաղաքական ճգնաժամի հետևանք կլինի, ինչը կնշանակի, որ Հայաստանի խորհրդարանում քաղաքական ուժերի և հատկապես մեծամասնության ներսում հակասություն կա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը պատասխանելով «Հայկական ժամանակի»-ի այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ քաղաքական ուժերի և հատկապես ՀՀԿ-ականների ներքին տարաձայնությունների պատճառով Ազգային ժողովը լուծարվի, մեկնաբանեց.

«Չեմ կարծում, որ կարող է քաղաքական ճգնաժամ առաջանալ այն դեպքում, երբ մեկ քաղաքական թիմ ունի 58 պատգամավոր և գումարած նաև 7 պատգամավոր, որպես քաղաքական գործընկերներ: Սրանով հարցը կարգավորվում է և չկա ճգնաժամի իրատեսություն: Բացի այս էլ, դեռ չգիտենք մյուս քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Այն պարզ կլինի թեկնածուների առաջադրումից հետո: Եթե այլ համախոհներ էլ չլինեն, ապա 65 ձայնը հստակ է, իսկ այս քաղաքական թիմի ներսում չկա հակասության միտում, հետևաբար ճգնաժամ չի կարող առաջանալ»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց Մախմուդյանը:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այս մասին մեկնաբանությունները վաղ համարեց, թեև նա ևս շեշտեց ՀՀԿ-ի մեծամասնություն լինելը: ԵԼՔ խմբակցությունում ևս չեն կարծում, որ ՀՀԿ-ականների միջև տարաձայնություններ կսկսվեն, որն էլ կհանգեցնի ճգնաժամի:

«Անհնար է նման բան լինի: Հանրապետականն ունի բացարձակ մեծամասնություն: Դեռևս նման բանի ականատես չենք եղել, որ հանրապետականների միջև պառակտում լինի»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

Եթե բանը հասնի քաղաքական ճգնաժամի և վարչապետ չընտրվի, իսկ ԱԺ-ն հրաժարական տա, ապա վարչապետի պաշտոնում կշարունակի ղեկավարել գործող վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով խոհրդարանում քաղաքական ուժերի բաշխվածությունը, իհարկե, ՀՀԿ-ն մեծամասնություն է և առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ միայնակ էլ հարցը կկարգավորի: Թեև հիշենք, որ վերջին շրջանում ՀՅԴ-ն բավական դրական կարծիք էր հայտնում 2018-ի վարչապետի ՀՀԿ-ի հավանական թեկնածուներից մեկի՝ Կարեն Կարապետյանի մասին:

Ստացվում է, որ ինչ-որ տեղ, գուցե շատ չնչին հավանականությամբ, բայց վտանգված է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարը: Այսինքն, եթե ՀՀԿ-ի ներսում միմյանց հասկանալու խնդիր առաջանա, ապա Սերժ Սարգսյանի երկարամյա ծրագիրը տապալված կհամարվի: Այս առիթով, թերևս նա ԱԺ-ի ՀՀԿ-ականներին լավ աչքով նայելու առիթը չպետք է բաց թողնի՝ հաշվի առնելով վարչապետ Կարապետյանի այն հայտարարությունը, թե նա պատրաստ է 2018-ից հետո էլ շարունակել աշխատել որպես վարչապետ: Միաժամանակ պարզ չէ, թե Կարապետյանը ցանկություն և հնարավորություններ ունի՞ ՀՀԿ-ի ներսում կռիվ գցելու, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan