Սահակաշվիլիին Վրաստանի դատարանը հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման (Տեսանյութ)
Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել 2006 թվականին Վրաստանի միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով:
Ըստ մեղադրանքի՝ Միխայիլ Սահակաշվիլին Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Դաթա Ախալայային ապօրինի խոստացել է, որ կների 2006թ․ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված 4 ոստիկաններին և շրջանցելով Համաներման կոմիտեին՝ 2009թ․ ներել է Գերոնտիա Ալանիային, Միխայիլ Բիբիլուրիձեին, Ավթանդիլ Ապծիաուրիին և Ալեքսանդր Գաչավային:
Այս սպանության գործը լայն արձագանք էր գտել Վրաստանում, քանի որ դրանում ներգրավված էին ՆԳՆ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Դաթա Ախալայան և ուժային կառույցների բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Zham.am