Սարալանջի փողոցում X5-ը բախվել է մայթի եզրաքարերին և կողաշրջվել է
Հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Սարալանջի փողոցում BMW X5 մակնիշի 21 QQ 005 համարանիշի ավտոմեքենան բախվել է մայթի եզրաքարերին և կողաշրջվել:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը ինչպես նաև օգնել ուղղել այն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։