Ռուսաստանը պաշտոնապես հաստատել է, որ Սիրիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ դեկտեմբերի 31-ին Սիրիայում ռուսաստանյան Մի-24 ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի երկու անդամներն էլ զոհվել են:
Ավելի վաղ այս մասին հաղորդել էր Conflict Intelligence Team միջազգային հետաքննական խումբը՝ սոցցանցերի հրապարակումների հիման վրա:
2015 թվականի սեպտեմբերից՝ Սիրիայում ռազմական գործողություններն սկսելուց հետո, Ռուսաստանը, ըստ պաշտոնական աղբյուրների, 36 զոհ է ունեցել:
Zham.am