Սպալետին հանդիպել է Ինտերի ղեկավարների հետ՝ խնդրելով գնել Մխիթարյանին
Միլանի «Ինտերը» ցանկանում է փոխանակել թիմի կիսապաշտպան Ժոաո Մարիուի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հայտնում է «Foobtall Italia»-ն:
Նշվում է, որ միլանցիների գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին երեքշաբթի հանդիպել է ակումբի ղեկավարների հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է թիմի քաղաքականությունը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Սպալետին անձամբ է խնդրել «ներաձուրիների» ղեկավարներից, որպեսզի նրանք իրականացնեն 28-ամյա հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը:
Zham.am