Դուբայի ամանորյա լազերային շոուն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)
Շքեղության և ճոխության խորհրդանիշ Դուբայը տասնյակ հազարավոր մարդկանց համար ամանորյա տոներն անցկացնելու ամենանախընտրած ուղղություններից է, որտեղ անցած գիշեր իրականացվել է պատմության մեջ ամենալայնամասշտաբ լազերային շոուն:
Light Up 2018 դիտարժան շոուն, որի մակերեսը կազմել է ավելի քան 109.000ք/մ և որը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծն աշխարհում, փոխարինել է ավանդական ճոխ հրավառությանը:
Zham.am