Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Արայիկ Հարությունյան. 10 տարում Կենսաթոշակի միջին ամսական չափն աճել է շուրջ 2.2 անգամ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Արցախի համալսարանների տնտեսագիտական ֆակուլտետների մի խումբ ուսանողների և դասախոսների՝ ներկայացնելու և միասին քննարկելու ԱՀ կառավարության 2007-2017թթ. գործունեության հիմնական արդյունքները:

Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ հանդիպումն առանձնահատուկ բնույթ ունի, քանի որ նրանց ուշադրությանն են ներկայացվում վերջին տասը տարիներին Արցախի տնտեսության մեջ արձանագրված հիմնական արդյունքները, որոնք կարող են ուսանողների ու մասնագետների կողմից վերլուծությունների հիմք դառնալ:

«Ինչպես գիտեք, վերջին տասը տարիներին Արցախի կառավարությանը հաջողվել է ապահովել տարեկան միջինը շուրջ 10 տոկոս տնտեսական աճ: Արդյունքում, շուրջ 70 միլիարդ դրամի անվանական ՀՆԱ-ն տասը տարիների ընթացքում դարձել է մոտ 270 միլիարդ դրամ՝ ապահովելով շուրջ 3.8 անգամ աճ: Սա, իհարկե, շատ կարևոր հաջողություն է, բայց որպեսզի տարբեր ոլորտներում մեր ունեցած առաջընթացն ավելի պատկերավոր լինի ձեզ համար, առաջարկում եմ ծանոթանալ ամփոփ ներկայացմանը»,- ասել է Ա. Հարությունյանը:

Այնուհետև ներկաների ուշադրությանն է ներկայացվել 2007-2017թթ.-ին հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում գրանցված հիմնական ցուցանիշները: Մասնավորապես, նշվել է, որ եթե 2007թ.-ին հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 22 միլիարդ դրամ, ապա 2016թ.-ին այն հասել է մոտ 59 միլիարդի (մոտ 2.7 անգամ աճ), իսկ միայն ընթացիկ տարվա 9 ամիսներին գրանցվել է 57 տոկոս աճ՝ նախորդ տարվա Նույն ժամանակահատվածի համեմատ: ՀՆԱ-ի և պետբյուջեի եկամուտների կայուն աճի արդյունքում, միջին ամսական անվանական աշխատավարձը 68,610 դրամից 10 տարում հասել է 153,168 դրամի՝ ավելանալով ավելի քան 2.2 անգամ: Կենսաթոշակի միջին ամսական չափը նույնպես աճել է շուրջ 2.2 անգամ՝ 19,470 դրամից հասնելով 43,273 դրամի: ՀՆԱ-ի կայուն և արագ աճն արտացոլվել է նաև պետական բյուջեի ցուցանիշներում՝ դրա ծախսային մասը 30.8 միլիարդ դրամից 10 տարում հասնելով 94.4 միլիարդ դրամի (ավելի քան 3 անգամ աճ):

Խոսելով հիմնական արդյունքների մասին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ բոլոր ուղղություններում արձանագրվել են տպավորիչ արդյունքներ: Նա շեշտադրել է, որ էականորեն բարելավվել է նաև քաղաքացիների կենսամակարդակը, որը դեռևս ցանկալի աստիճանի չի հասել, քանի որ միջին ամսական կենսաթոշակն ավելի քիչ է, քան սպառողական զամբյուղի ընդունված չափը:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ պետնախարարը, մասնավորապես, նշել է. «Եթե 2007 թվականին Արցախում արտադրվում էր 90 միլիոն կՎտ/Ժ էլեկտրաէներգիա, ապա այս տարի այն կլինի շուրջ 350 միլիոն կՎտ/Ժ՝ 10 տարում շուրջ 3.8 անգամ ավելի՝ ապահովելով հանրապետության լրիվ ինքնաբավությունն այս հարցում: Իսկ ահա մի քանի տարուց հիդրոէներգետիկայի արտադրանքը կհասցնենք շուրջ 800 միլիոն կՎտ/Ժ-ի: Այնքան է զարգացել այդ համակարգը, որ մենք հիմա արդեն մասնավոր ներդրումներով ջրամբարներ ենք կառուցում, որոնք կօգտագործվեն և՛ էլեկտրաէներգիա արտադրելու, և՛ ոռոգման նպատակներով: Առաջիկա տարիներին, հիդրոէներգետիկայի զարգացմանը զուգահեռ, ուշադրություն ենք դարձնելու նաև արևային էներգետիկայի վրա՝ խթանելով դրա զարգացումը թե՛ պետական և թե՛ մասնավոր ու բարեգործական միջոցներով»:

Գյուղատնտեսության բնագավառի ցուցանիշներից ներկայացվել է, որ 10 տարում շուրջ 40 տոկոսով աճել է մշակվող հողատարածքների քանակը, իսկ արտադրված հացահատիկի ծավալն աճել է ավելի քան 3 անգամ՝ 2007թ.-ի 52,000 տոննայից այս տարի հասնելով ավելի քան 160,000 տոննայի:

Ինչ վերաբերում է տեխնիկական մասին, ապա վերջին 10 տարում մեծ թափով արդիականացվել է մեքենատրակտորային պարկը՝ կառավարության կողմից համալրվելով 373 նոր գյուղտեխնիկայով: Պետնախարարը նշել է, որ առաջիկայում ներկրվելու է եվրոպական արտադրության ևս 35 նոր գյուղտեխնիկա, որոնք արտոնյալ պայմաններով տրամադրվելու են հողամշակներին:

Անդրադառնալով ժողովրդագրական աճին միտված ծրագրերի արդյունքներին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Այս տարիների ընթացքում մեր ամենամեծ հաջողություններից մեկը եղել է երկրում բնական աճի ցուցանիշների բարելավումը, որը հնարավոր է դարձել գլխավորապես պետական և բարեգործական աջակցող ու խթանող ծրագրերի շնորհիվ: Եթե մինչև 2007թ.-ը Արցախում ծնվում էր տարեկան շուրջ 2,100 երեխա, ապա վերջին տասը տարիների միջին ցուցանիշը կազմել է ավելի քան 2,500 ծնունդ: Բացի բնական աճից, որոշակի հաջողություններ ունենք նաև վերաբնակեցման ու հայրենադարձության ծրագրում, որը մեր տարածքների իրացման գլխավոր միջոցներից մեկն է: Սակայն այն պետք է դառնա համահայկական օրակարգի հարց, քանի որ մեր սեփական միջոցները թույլ չեն տալիս լուրջ արդյունքներ արձանագրել այդ ուղղությամբ»:

Ա. Հարությունյանը, պատասխանելով ներկաների հնչեցրած հարցերին, անդրադարձել է մի շարք ոլորտների ու պետական ծրագրերի, միաժամանակ կարևորել է որակյալ կրթության նշանակությունը պետության զարգացման գործում՝ շեշտադրելով կառավարման ու դասավանդման մեթոդաբանության բարեփոխման և օտար լեզուների համատարած իմացության անհրաժեշտությունը:

Պետական նախարարը վերջում շնորհավորել է ներկաներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ մաղթելով խաղաղ և բեղմնավոր տարի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan