1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռ. Հայրապետյան Քրեական գործ է հարուցվել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ Կառավարական առանձնատանը հանդիպել են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը Հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան ՀՖՖ-ում հերքում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը ՈՒՂԻՂ. ԱԺ-ում 4 ուժերը քննարկում են ընտրական համակարգի մոդելը (տեսանյութ) Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը ևս կծառայի Արցախում Միջադեպ է գրանցվել Պուտին-Թրամփ մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները Թրամփն ու Պուտինը հանդիպեցին. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռ. Հայրապետյան «Կարպիսի շուրջ» տեղի ունեցող պրոցեսի մասին Մշակույթի օրենք չկա. սա նախարարության կրիմինալի հնարավորությունն է. հանդիպում-քննարկում (ֆոտոշարք) Գետք-Ղարիբջանյան ճանապարհին «ՎԱԶ-2114»-ը բախվել է սյանը․ կա տուժած Քրեական գործ է հարուցվել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ Տարեց տղամարդը վրաերթից 1 օր անց մահացավ Կառավարական առանձնատանը հանդիպել են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը Ոստիկանության կատարած քննությամբ վերականգնվել է ավելի քան 43.000.000 միլիոն դրամ Մալիշկա համայնքի ղեկավարի կալանավորումը կբողոքարկվի վերաքննիչում Հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքի էջը կոտրվել է ՀՖՖ-ում հերքում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը «Երևանյան ամառ 2018». Դավթաշենի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի ֆուտբոլի մրցաշարի հաղթող ՈՒՂԻՂ. ԱԺ-ում 4 ուժերը քննարկում են ընտրական համակարգի մոդելը (տեսանյութ) Նարեկ Սագսյանի և նրա թիկնազորի պետի անվան հետ կապված նոր միջադեպ է հայտնի դարձել Պոպուլիզմով կարելի է զուտ սկզբնական շրջանում աջակցություն վայելել ու ժամանակ ձգել «Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». Նիկոլականները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ տրոյկաների» ֆունկցիա Արա Բաբլոյանը ևս պատրաստվում է այցելել գեներալ Մանվելին՝ որպես բժիշկ «Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի». Սեյրան Սարոյանը՝ իրեն օգնելու խնդրանքով դիմած գյուղապետին Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը ևս կծառայի Արցախում Միջադեպ է գրանցվել Պուտին-Թրամփ մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Ինչու են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները Կարպիս Փաշոյան. Որոշեցի հրաժարական տալ Տե՞ղ են բացում իրենց թիմի համար. «Օրակարգ»-ի նոր ղեկավարությունը ազատվում է լրագրողներից և մոնտաժողներից Այս 15 տարիները մարդկանց դարձրեցին անգործունյա, անհույս, անհավես ու ծառա ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա (տեսանյութ) Ինչ ունեցվածք ունի նորանշանակ ՔՊ-ական փոխնախարարը Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները Երևանյան կոլորիտ, հետաքրքիր ճարտարապետություն, լավ խոհանոց. «Քաղաք» պանդոկը սպասում է Երևանում և 6 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն ազատության մեջ է Ռոբերտ Աբաջյանը 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկվելուց. Արշակ Զաքարյան Արշակունյաց պողոտայում բնակելի շենքը մասամբ փլուզվել է․ կան տուժածներ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին (լուսանկար) Թրամփն ու Պուտինը հանդիպեցին. Տեսանյութ Օսմանյան կայսրության և թուրքական կերպարվեստի հիմնադիրները համարվում են 26 նկարիչներ, որոնցից 24-ը հայի ազգանուն ունեն Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելու միջոցով տնտեսվարողների կողմից չեն վճարել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարները ՊԵԿ-ը պարզաբանում է Դավիթ Անանյանի հայտարարությունը Խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կիսամերկ ուկրաինուհիների պարը՝ համացանցում. Տեսանյութ Սարսափազդու տեսարան ա, երբ մտածում ես, որ էդ մարդիկ կողքդ են ապրում ՍԱՊԾ պետը Փաշինյանին անվանել է «քաղքենի և գիշանգղ» Պարզվել է «Բուրգեր քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը. առաջադրվել է մեղադրանք ԵՄ–ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց կոնկրետ գաղափարներ ենք ակնկալում. Սվիտալսկին՝ Փաշինյանի հայտարարության մասին Իմ ցանկությունն է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցենք «Ելք» դաշինքով. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս պահին սա լուծարվող ավագանի է. ճիշտ կլիներ շտկել ընտրական համակարգը, նոր գնալ ընտրությունների. Փոստանջյան (Տեսանյութ) Նախագահը հետևել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին «Այդպես ես բարևում եմ նաեւ հավաքարար տատիկներին»․ Արամոն՝ Ռիտա Սարգսյանի առջեւ խոնարհվելու մասին. Տեսանյութ. Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել Եթե պատկան մարմինները չպաշտպանեն Կաթողիկոսին, դա կանեն հոգևորականները. Տեր Ասողիկ. Տեսանյութ Հայաստանում ԵՄ–ի նկատմամբ վստահությունն աճել է, ԵՏՄ–ինը՝ նվազել. Սվիտալսկին ցուցանիշներ ներկայացրեց (Տեսանյութ) Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ չընտրվեց. Տեսանյութ, լրացված Քառասուն օր համբերելուց հետո ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը. Միքայել եպիսկոպոս Աջապահյան Pussy Riot - ի հարցաքննությունը հայտնվել է համացանցում. Տեսանյութ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն ընկել է ջրափոսը Երևանում և 6 մարզում էլէներգիայի մատակարարումը մինչև 6 ժամով կդադարեցվի Ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան. Նիկոլ Փաշինյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր Այդ կառավարման մոդելը պետք է անհապաղ ապամոտնաժել Հերոսները ԱԱԾ-ի դիմակավորներն են լինելու, մինչև որ չվերածվեն չարիքի Սպանություն Թբիլիսիում. սառը զենքի 22 հարվածով սպանվել է հայազգի երիտասարդ Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան Հրդեհ Այգեպատ գյուղում. մեկնել է 2 մարտական հաշվարկ ԱԱ Ֆուտբոլի եզրափակիչի ժամանակ անկարգությո՞ւն է եղել. Տեսանյութ, լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին ՄԻՊ-ը` Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Թրամփն ուղևորվել է Ֆինլանդիա՝ հանդիպելու Պուտինի հետ Ավարտվեց «Ոսկե ծիրան» 15-րդ հոբելյանական փառատոնը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի ԱԱ-2018. Ֆրանսիան 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Կաթողիկոսը հրաժարվում է բաց քննարկման ձևաչափով հանդիպումից. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» Մալիշկայում ընտրություններին 1 ձայնի համար 10 000 դրամ են տվել. առաջադրվել է մեղադրանք Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե գերեվարվել է հայ հետախույզ. հանգամանքները ճշտվում են Երևանում ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արթուր Աղաբեկյանի նկատմամբ դրսևորված գործողություններն անընդունելի են.Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունը Ռիտա Սարգսյանը զանգահարել է դերասանուհուն. շահարկվե՞լ է տիկնոջ անունը Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին «Ելք» խմբակցությունը քաղաքապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին. Լավ կլիներ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժգին ազդակ ուղարկեր. Տեսանյութ
Հարցում

Արայիկ Հարությունյան. 10 տարում Կենսաթոշակի միջին ամսական չափն աճել է շուրջ 2.2 անգամ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Արցախի համալսարանների տնտեսագիտական ֆակուլտետների մի խումբ ուսանողների և դասախոսների՝ ներկայացնելու և միասին քննարկելու ԱՀ կառավարության 2007-2017թթ. գործունեության հիմնական արդյունքները:

Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ հանդիպումն առանձնահատուկ բնույթ ունի, քանի որ նրանց ուշադրությանն են ներկայացվում վերջին տասը տարիներին Արցախի տնտեսության մեջ արձանագրված հիմնական արդյունքները, որոնք կարող են ուսանողների ու մասնագետների կողմից վերլուծությունների հիմք դառնալ:

«Ինչպես գիտեք, վերջին տասը տարիներին Արցախի կառավարությանը հաջողվել է ապահովել տարեկան միջինը շուրջ 10 տոկոս տնտեսական աճ: Արդյունքում, շուրջ 70 միլիարդ դրամի անվանական ՀՆԱ-ն տասը տարիների ընթացքում դարձել է մոտ 270 միլիարդ դրամ՝ ապահովելով շուրջ 3.8 անգամ աճ: Սա, իհարկե, շատ կարևոր հաջողություն է, բայց որպեսզի տարբեր ոլորտներում մեր ունեցած առաջընթացն ավելի պատկերավոր լինի ձեզ համար, առաջարկում եմ ծանոթանալ ամփոփ ներկայացմանը»,- ասել է Ա. Հարությունյանը:

Այնուհետև ներկաների ուշադրությանն է ներկայացվել 2007-2017թթ.-ին հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում գրանցված հիմնական ցուցանիշները: Մասնավորապես, նշվել է, որ եթե 2007թ.-ին հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 22 միլիարդ դրամ, ապա 2016թ.-ին այն հասել է մոտ 59 միլիարդի (մոտ 2.7 անգամ աճ), իսկ միայն ընթացիկ տարվա 9 ամիսներին գրանցվել է 57 տոկոս աճ՝ նախորդ տարվա Նույն ժամանակահատվածի համեմատ: ՀՆԱ-ի և պետբյուջեի եկամուտների կայուն աճի արդյունքում, միջին ամսական անվանական աշխատավարձը 68,610 դրամից 10 տարում հասել է 153,168 դրամի՝ ավելանալով ավելի քան 2.2 անգամ: Կենսաթոշակի միջին ամսական չափը նույնպես աճել է շուրջ 2.2 անգամ՝ 19,470 դրամից հասնելով 43,273 դրամի: ՀՆԱ-ի կայուն և արագ աճն արտացոլվել է նաև պետական բյուջեի ցուցանիշներում՝ դրա ծախսային մասը 30.8 միլիարդ դրամից 10 տարում հասնելով 94.4 միլիարդ դրամի (ավելի քան 3 անգամ աճ):

Խոսելով հիմնական արդյունքների մասին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ բոլոր ուղղություններում արձանագրվել են տպավորիչ արդյունքներ: Նա շեշտադրել է, որ էականորեն բարելավվել է նաև քաղաքացիների կենսամակարդակը, որը դեռևս ցանկալի աստիճանի չի հասել, քանի որ միջին ամսական կենսաթոշակն ավելի քիչ է, քան սպառողական զամբյուղի ընդունված չափը:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ պետնախարարը, մասնավորապես, նշել է. «Եթե 2007 թվականին Արցախում արտադրվում էր 90 միլիոն կՎտ/Ժ էլեկտրաէներգիա, ապա այս տարի այն կլինի շուրջ 350 միլիոն կՎտ/Ժ՝ 10 տարում շուրջ 3.8 անգամ ավելի՝ ապահովելով հանրապետության լրիվ ինքնաբավությունն այս հարցում: Իսկ ահա մի քանի տարուց հիդրոէներգետիկայի արտադրանքը կհասցնենք շուրջ 800 միլիոն կՎտ/Ժ-ի: Այնքան է զարգացել այդ համակարգը, որ մենք հիմա արդեն մասնավոր ներդրումներով ջրամբարներ ենք կառուցում, որոնք կօգտագործվեն և՛ էլեկտրաէներգիա արտադրելու, և՛ ոռոգման նպատակներով: Առաջիկա տարիներին, հիդրոէներգետիկայի զարգացմանը զուգահեռ, ուշադրություն ենք դարձնելու նաև արևային էներգետիկայի վրա՝ խթանելով դրա զարգացումը թե՛ պետական և թե՛ մասնավոր ու բարեգործական միջոցներով»:

Գյուղատնտեսության բնագավառի ցուցանիշներից ներկայացվել է, որ 10 տարում շուրջ 40 տոկոսով աճել է մշակվող հողատարածքների քանակը, իսկ արտադրված հացահատիկի ծավալն աճել է ավելի քան 3 անգամ՝ 2007թ.-ի 52,000 տոննայից այս տարի հասնելով ավելի քան 160,000 տոննայի:

Ինչ վերաբերում է տեխնիկական մասին, ապա վերջին 10 տարում մեծ թափով արդիականացվել է մեքենատրակտորային պարկը՝ կառավարության կողմից համալրվելով 373 նոր գյուղտեխնիկայով: Պետնախարարը նշել է, որ առաջիկայում ներկրվելու է եվրոպական արտադրության ևս 35 նոր գյուղտեխնիկա, որոնք արտոնյալ պայմաններով տրամադրվելու են հողամշակներին:

Անդրադառնալով ժողովրդագրական աճին միտված ծրագրերի արդյունքներին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Այս տարիների ընթացքում մեր ամենամեծ հաջողություններից մեկը եղել է երկրում բնական աճի ցուցանիշների բարելավումը, որը հնարավոր է դարձել գլխավորապես պետական և բարեգործական աջակցող ու խթանող ծրագրերի շնորհիվ: Եթե մինչև 2007թ.-ը Արցախում ծնվում էր տարեկան շուրջ 2,100 երեխա, ապա վերջին տասը տարիների միջին ցուցանիշը կազմել է ավելի քան 2,500 ծնունդ: Բացի բնական աճից, որոշակի հաջողություններ ունենք նաև վերաբնակեցման ու հայրենադարձության ծրագրում, որը մեր տարածքների իրացման գլխավոր միջոցներից մեկն է: Սակայն այն պետք է դառնա համահայկական օրակարգի հարց, քանի որ մեր սեփական միջոցները թույլ չեն տալիս լուրջ արդյունքներ արձանագրել այդ ուղղությամբ»:

Ա. Հարությունյանը, պատասխանելով ներկաների հնչեցրած հարցերին, անդրադարձել է մի շարք ոլորտների ու պետական ծրագրերի, միաժամանակ կարևորել է որակյալ կրթության նշանակությունը պետության զարգացման գործում՝ շեշտադրելով կառավարման ու դասավանդման մեթոդաբանության բարեփոխման և օտար լեզուների համատարած իմացության անհրաժեշտությունը:

Պետական նախարարը վերջում շնորհավորել է ներկաներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ մաղթելով խաղաղ և բեղմնավոր տարի:

website by Sargssyan