Գագիկ Ծառուկյան. «Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի (Տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը այսօր Գյումրիում բացասական պատասխան տվեց «Ազատության» հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրել:
«Ծառուկյան» դաշինքը երբեք ու երբեք չի պարտվելու: Եթե մեր քանակը այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է գնանք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու», - հայտարարեց դաշինքի առաջնորդը:
Ծառուկյանի Գյումրի կատարած այցի այլ մանրամասները՝ Azatutyun.am-ի տեսանյութում: