Բժշկի վարպետությունը կյանքեր է փրկում. Արամյանց ԲԿ-ում բարդ դեպքերը լուծում ունեն
1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Միխեիլ Սահակաշվիլի. Փաշինյանը չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը Արցախցիների ներկայությունը հանրահավաքին հանուն մեր միասնական հայրենիքի ավելի անվտանգ, արդար ու բարեկեցիկ ապագայի էր. Արայիկ Հարությունյան Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննվի նաև Բակո Սահակյա՞նը. Վահան Բադասյանի հայտարարությունը Ռուսաստանի իշխանությանը մոտ կանգնած քաղաքագետը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրը. Տեսանյութ Հայտնի բլոգեր Ռոմանովն անդրադարձել է Հանրապետության հրապարակում երեկվա հանրահավաքին (տեսանյութ) 100 օրվա հանրահավաքի ելույթս. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նոր անցումային համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին Ես հող հանձնող չեմ. Նիկոլ Փաշինյան «Մարտի 1-ի» գործն ամբողջ ծավալով բացահայտված է․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ «Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Այսօր Գերմանիայում կբանակացեն Մերկելը և Պուտինը Միխեիլ Սահակաշվիլի. Փաշինյանը չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը Արցախցիների ներկայությունը հանրահավաքին հանուն մեր միասնական հայրենիքի ավելի անվտանգ, արդար ու բարեկեցիկ ապագայի էր. Արայիկ Հարությունյան Ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ երկրի վիճակը բարելավվի Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը ՌԴ քաղաքացու կողմից (տեսանյութ) Հրացանը լիցքավորելիս կպել է ձգանին և վնասվածք ստացել Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ. երեկ ձեռնարկվել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այցելել է Արցախի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասեր Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննվի նաև Բակո Սահակյա՞նը. Վահան Բադասյանի հայտարարությունը Արսեն Թորոսյանն անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Ռուսաստանի իշխանությանը մոտ կանգնած քաղաքագետը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրը. Տեսանյութ Ի՞նչ են քննարկել Բակո Սահակյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Երեւանի Ավագանու ընտրություններին ՀՅԴ-ն կին թեկնածու չի ունենա Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն ոստկանության գնդապետի նկատմամբ Ինչպե՞ս են հնարամիտ ծնողները գտել իրենց կորած երեխաներին Փաշինյանի հանրավաքին (լուսանկար) Հայտնի բլոգեր Ռոմանովն անդրադարձել է Հանրապետության հրապարակում երեկվա հանրահավաքին (տեսանյութ) Լավագույն կադրերը վարչապետի երեկվա հանրահավաքից (ֆոտոշարք) «Հայաստանից ակնկալում են հավասար խաղի կանոններ, և չեն հանդուրժի վհուկաորս» Հայտնի է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը Քիմ Քարդաշյանի «նեոնային» գիշերը Մայամիում (ֆոտոշարք) ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին, մեքենան մոտ 15 մետր գլորվել է դեպի հարակից ձորը. կա տուժած Թուրք վերլուծաբան. «ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի դուրս գալը ԵՄ-ի համար սարսափելի սցենար է» Հրդեհ Աբովյան փողոցում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում Սովետական Հայաստանի կինոթատրոններ, պայքար կինոյի ժառանգությունը փրկելու համար. The Calvert Journal Հրդեհ «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է, նա մեկուսացված է, կարևորն հանդիպումների, այցերի չեն տանում Օգտվելով դեպի ՌԴ ցամաքային ճանապարհի փակ վիճակից՝ ավիատոմսերի գները 100 տոկոսով, երբեմն ավելի թանկացել են Ադրբեջանցիները փորձում են օգտվել հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունից Ադրբեջանցի սպան զինվորին ինքնասպանության է դրդել Հրապարակում ընտրել ժողդատավորներ ու գնալ առաջ Ռուսական իշխանությունները ուլտիմատում են դրել՝ աշխատանքից ազատել ՊԵԿ նախագահին ՊԵԿ-ի նոր պաշտոնյան ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկն է «Նրա գործընկերը ոչ թե ՀՀ վարչապետն է, այլ ՀՔԾ-ն». Արման Եղոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին 100 օրվա հանրահավաքի ելույթս. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Լարսի անցակետում լարված իրավիճակը շարունակվում է. Հայաստանի քաղաքացիների ավտոշարասյունն հասնում է 40 կմ-ի. Տեսանյութ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել դաշինքով Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար Նիկոլ Փաշինյանը արդարադատության նոր անցումային համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին Ես հող հանձնող չեմ. Նիկոլ Փաշինյան «Մարտի 1-ի» գործն ամբողջ ծավալով բացահայտված է․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ «Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակում կայացավ ՀՀ վարչապետի գլխավորած կառավարության 100-օրյակին նվիրված հանրահավաքը (տեսանյութ) Երևանում հայտնաբերվել է թմրանյութի «մեծ արտադրամաս». Տեսանյութ ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին. տուժածները Իրանի քաղաքացիներ են Վարուժան Ավետիսյանը և Արայիկ Խանդոյանը ազատ են արձակվել. Տեսանյութ Գլխավոր դատախազությունը ստացել է վերաքննիչ դատարանի որոշումը, այժմ նախապատրաստում է վճռաբեկ բողոքը ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության ևս մեկ դեպք (տեսանյութ) Գյումրիում թմրամոլների են բերման ենթարկել (տեսանյութ) Ազատազրկում՝ սոցցանցում տեղադրած գրառումների համար Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև և Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու առումով Առաջին հարցը, որը տալու է վարչապետը՝ որն է Հայաստանի զարգացման ձեր տեսլականը Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Վալերի Օսիպյանի քավոր Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Դիվերսիոն փորձից հետո հակառակորդը կրել է կորուստներ, որոնք թաքցնում է․ Դավիթ Բաբայան Օդի ջերմաստիճանը օգոստոսի 17-ի ցերեկը կբարձրանա 2-3, 19-ին կնվազի 4-6 աստիճանով Դիլիջանում հոգեհացից հետո սպանվել է 27-ամյա երիտասարդ. ՀՔԾ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանում է Հայաստան Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել տեսաուղերձով Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անհնարին է՝ Հայաստանի մասնակցության պատճառով․ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանն ամփոփել է 100 օրը Ամփոփվել են բնապահպանության ոլորտում 100 օրում կատարված աշխատանքները Կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Երևանից դեպի Ալավերդի, Նոյեմբերյան և այլ ուղղություններով Արայիկ Հարությունյանն ամփոփել է իր գործունեության 100 օրը Կրակոցներ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում. հարուցվել է քրգործ Սփյուռքի նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու ՀՀ վարչապետի 100 օրը գործադիրում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ետ են շպրտել հակառակորդին ելման դիրքեր. ԱՀ ՊԲ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՀՀ ՊՆ-ի նոր հրաման զորքերում բջջային հեռախոսների կիրառման վերաբերյալ. Արծրուն Հովհաննիսյան «Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը դրվել է ընթերցողների սեղանին Թուրքիայում վթարի է ենթարկվել իշխող կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսը, կան զոհեր Մադոննան դարձավ 60 տարեկան. Տեսանյութ Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել ՃՏՊ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. կա տուժած ԱԻ նախկին փոխնախարարը և աշխատակազմի նախկին ղեկավարը կալանավորվել են Պաշտոնյաներին պատկանող անվտանգության ընկերությունները մնացել են անգործ Հանրահավաքը «հարամելու» փորձերից զգուշանում են. Արգելքները հասել են «Արմենիա Մարիոթ» Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված
Հարցում

Բժշկի վարպետությունը կյանքեր է փրկում. Արամյանց ԲԿ-ում բարդ դեպքերը լուծում ունեն

Մասնագիտական լուրջ ավանդույթներ ունեցող Արամյանց բժշկական կենտրոնի մասնագետների աշխատանքի սկզբունքն է՝ երբեք չմերժել պացիենտին, եթե անգամ պետք է կատարել ռիսկային ու շատ բարդ վիրահատություն: Պացիենտը երբեք անելանելի դրության մեջ իրեն չպետք է զգա ու ապաքինման հույսը չպետք է կորցնի: Ու երբ քո գործի պրոֆեսիոնալն ես ու կարողանում ես ռիսկերը ճիշտ գնահատել, չես վախենում վերցնել պատասխանատվություն՝ օգնելու անգամ ծանր վիճակում գտնվող պացիենտին, ով իր առողջությունը ու կյանքը վստահում է քեզ:

Օրերս Արամյանց բժշկական կենտրոնի բժիշկներ ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր Սասունի Խաչատուրի Գրիգորյանի ղեկավարությամբ, կատարել են երկու շատ բարդ վիրահատություններ, որոնք իրականացնելու համար մեծ վարպետություն ու համարձակություն էր անհրաժեշտ:

Հեռացվեց 8 կգ կշռող հսկայական փայծաղը, լուծվեց աղիքային անանցանելիությունը

57-ամյա Մովսես Հակոբյանի մոտ հայտնաբերվել էր լիմֆոլեյկոզ(արյան քաղցկեղի ծանր տեսակներից), ու նաև երկար ժամանակ է՝ բուժում էր ստանում Մոսկվայում: Ունենալով պրոգերսիվ և ագրեսիվ ընթացք՝ հիվանդությունը խորացել և հանգեցրել էր արյան կազմի զգալի շեղումների, ինչը բերել էր մի շարք բարդությունների առաջացմանը: Մասնավորապես հիվանդի մոտ առկա էր ընդհանուր հյուծվածություն, արտահայտված անեմիա, փայծաղը զգալիորեն մեծանալով՝ զբաղեցնում էր որովայնի մեծ մասը՝ հասնելով մինչև փոքր կոնքի խոռոչ: Այն կարող էր հեշտությամբ պատռվել, ներքին արյունահոսության պատճառ դառնալ ու կյանքի համար վտանգավոր լինել: Բացի այդ, պացիենտի մոտ սիգմայաձև աղիքում հայտնաբերված ուռուցքը բերել էր աղիքային անանցանելիության՝ խորացնելով օրգանիզմի ներքին թունավորումը, այսինքն՝ աղիքները չէին կարողանում գործել: Բարդացել էր նաև լիմֆոլեյկոզը, ինչի հետևանքով խիստ նվազել էր արյան տոկոսը: Այսպիսի ծանր վիճակում պացիենտը դիմել էր Արամյանց ԲԿ մոտ 25 օր առաջ՝ քաջատեղյակ լինելով Սասուն Գրիգորյանի ու Արամանց ԲԿ մյուս մասնագետների մասնագիտական վարպետությանը:

Բժիշկների առջև աղիքի անանցանելիությունը վերացնելու, փայծաղը ու որովայնում գտնվող մեծացած ավշային հանգույցները հեռացնելու խնդիր էր դրված: Կատարեցին բարդ վիրահատությունը տեխնիկական ճիշտ լուծումներով՝ զգուշորեն հեռացնելով շուրջ 8 կգ կշռող փայծաղը.այն հենց վիրահատության ժամանակ փայծաղը կարող էր պատռվել և կյանքի համար սպառնալիք հանդիսանալ: Բացի այդ, հիվանդն արյան պակասություն ուներ, ուստի արյան կորուստը ևս կյանքի հետ կարող էր համատեղելի չլինել: Այդ ամենը ճիշտ հաշվարկելով՝ բժիշկները՝ արյան նվազագույն կորստով հեռացրեցին փայծաղը և մեծ թվով ավշային հանգույցներ:

Վիրահատության հաջորդ խնդիրն ուռուցքի հեռացումը և դրա հետևանքով առաջացած աղիքային անանցանելիության վերացումն էր: Սակայն վիրահատության ընթացքում պարզվեց, որ այն գտնվում էր ուղիղ աղիքի վերին հատվածում և ոչ թե սիգմատիկ աղիքում՝ ինչպես նախապես ցույց էին տվել կատարված հետազոտությունները, հետևաբար նույն վիրահատության ընթացքում այն հեռացնելը պացինետի համար կարող էր ճակատագրական դառնալ արյան մեծ կորստի հետևանքով:

«Վիրաբուժության բնագավառում հմուտ մասնագետը նա է, ով կարողանում է ոչ միայն համատեղել ռիսկը և զգուշավորությունը, այլև հասկանալ, թե որտեղ կարելի է ռիսկի դիմել և երբ պետք է կանգ առնել»,-ասում է պրոֆեսոր Սասուն Խաչատուրի Գրիգորյանը:
Ուստի փորձառու բժիշկները հենց տեղում փոխեցին խնդրի լուծման մարտավարությունը. որոշվեց ուռուցքի հեռացումը հետաձգել մինչ պացիենտի օրգանիզմի կազդուրվելը այս վիրահատության ժամանակ արյան կորստից ու օրգանիզմի տարած սթրեսից: Աղիքների անցանելիության ապահովման համար որովայնի վրա առանձին կտրվածք արվեց, որի միջով դուրս բերվեց ուռուցքից ավելի վերև գտնվող աղեգալարը, կարվեց որովայնի մաշկը, իսկ հաջորդ օրն աղիքը հատվեց, ինչն ապահովեց աղիքների պարունակության արտահոսքը: Լեղիներն արդեն սկսել են գործել, և անանցանելիությունը վերացել է:
Բուն ուռուցքի հեռացման վիրահատությունը տեղի կունենա 2-3 ամիս անց:

Հիվանդն իրեն արդեն լավ է զգում ու շնորհակալ է: Վիրահատության արդյունքում նրա մոտ զգալիորեն նվազել է լեյկոցիտների քանակը, բարելավել ուռուցքային հիվանդության ընթացքը.«Եթե նայում ես բժշկի աչքերին և հասկանում, որ նա կիսում է քո ցավը, ուրեմն նա իսկական բժիշկ է»,-մեզ հետ զրույցում նկատեց Մովսես Հակոբյանը:

Հեռացվեց սերտաճած չարորակ ուռուցքը ու վերականգնվեց աղիքի անընդհատությունը


68-ամյա Համբարձումի մոտ էլ Արամյանց ԲԿ-ի մասնագետները չարորակ ուռուցք էին հայտնաբերել հաստ աղիքի կամ խթաղու վերելակ հատվածում, լյարդային ծնկան շրջանում: Դեպքն արտառոց էր նրանով, որ հիվանդն իրեն բավականին առույգ էր զգում: Դիմել էր կենտրոն, քանի որ սկսել էր նիհարել անհասկանալի պատճառով, իսկ մինչ այդ ընդհանուր թուլությանը, դիսկոմֆորտին երբեք հատուկ ուշադրություն չէր դարձրել: Մի շարք հետազոտություններից հետո Համբարձումն Արամյանց ԲԿ-ում վիրահատության ենթարկվեց կրկին ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր Սասուն Խաչատուրի Գրիգորյանի ղեկավարությամբ: «Երբ հիվանդը քեզ է նայում հույսով ու հավատով, եթե նույնիսկ շանսերն այնքան էլ մեծ չեն, անում ես ամեն ինչ՝ նրան փրկելու համար: Ցավոք, մեր ժողովուրդը դիմում է բժշկի, երբ դանակն արդեն ոսկորին է հասնում, այդ պատճառով միշտ չէ, որ ստանում ես ամենացանկալի արդյունքը, սակայն առնվազն պետք է ապահովել պացիենտի կյանքն ու նորմալ կենսագործունեությունը»,-ասում է Սասուն Խաչատուրի Գրիգորյանը:

Վիրահատությունը բարդ էր այնքանով, որ ուռուցքը սերտաճած էր որովայնի հետին պատին, այսինքն՝ մեջքի հատվածում եղած հյուսվածքներին: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ գործը վարպետից է վախենում: Վիրահատությունը բարեհաջող ավարտին հասցրեցին: Վիրահատության ընթացքում ուռուցքի հետ միասին հեռացվեց հաստ աղիքի ամբողջ աջ հատվածը: Հնարավոր եղավ նաև ստուգել որովայնում առկա մեծացած ավշահանգույցների առկայությունը, որոնք կարող էին մատնանշել մետաստազների հնարավորությունը: Հայտնաբերվել և հեռացվել են այդպիսի մեկ մեծ և մի քանի փոքր ավշահանգույցներ: Վիրահատության ընթացքում վերականգնվել է նաև աղիքի անընդհատությունը:

Մի քանի օր անց արդեն հիվանդը դուրս կգրվի հիվանդանոցից: Իհարկե, առավել շոշափելի արդյունքի համար պացիենտը դեռ պետք է քիմիաթերապիայի կուրս անցնի: Ու նա վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու: Ավելին, նա արդեն ակտիվ կյանքի պլաններ է գծում: Արարատ սարը հաղթահարած Համբարձումը 2018-ի օգոստոսին պատրաստվում է նվաճել Սիփան սարը՝համոզված լինելով, որ բժիշկների պրոֆեսիոնալիզմն ու իր առողջության վերագտնման հարցում հետևողականությունը թույլ կտան բառի ուղիղ իմաստով նվաճել ցանկալի բարձունքը:

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

website by Sargssyan