Նախագահականում «կադրային ջարդ» է սպասվում. Կրճատվելու է 159 հաստիք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ տարի նախագահականում «կադրային ջարդ է» սպասվում. կրճատվելու է 159 հաստիք, և այսօրվա 417 աշխատակցից այնտեղ կմնա 258-ը: Պատճառը սահմանադրական փոփոխություններն են, և երբ Հայաստանն անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի, էապես կնվազեն նախագահի լիազորությունները, որոնք կպատվիրակվեն հանրապետության վարչապետին ու ԱԺ-ին: Բայց դեռևս որոշված չէ, թե կոնկրետ ո՞ր հաստիքներն են կրճատվելու:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշեց. «Դեռ հայտնի չէ, թե ՀՀ նախագահի աշխատակազմի որ հաստիքներն են կրճատվելու»:
Նկատենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիներին նախագահական ապարատը գնալով ավելի ուռճացվեց, երբ հերթով նախկին պաշտոնյաները թոշակի ուղարկվելու փոխարեն նշանակվում էին խորհրդական կամ օգնական»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: