1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 150 անգամ «Նա ունի արևմտամետ քաղաքական գործչի իմիջ». «Կոմերսանտ»-ն անդրադարձել է նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների (Տեսանյութ) Կքվեարկեն՞ արդյոք Արմեն Սարգսյանի օգտին «Ծառուկյան» ու «ԵԼՔ» դաշինքները Արձանագրվեց Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի առաջին տարբերությունը Պաշտոնական. ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է (Լուսանկարներ, Տեսանյութ) Մամեդյարով. Համանախագահները ներկայացրել են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մի շարք կրեատիվ գաղափարներ ՀՀԿ–ի նախագահի թեկնածուն հայտնի է Ջիգարխանյանը հիվանդանոցում է (Տեսանյութ) «Քիմ Քարդաշյանը ձեր ազգի պարծանքն է». Թինա Կանդելակին՝ հայերին (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Այս կինը 1 տարում իր երկրի պետական բյուջե է վերադարձվել 200 միլիոն եվրո, քրեական գործեր հարուցել 6000-ից ավելի պաշտոնյաների նկատմամբ «Փող ունեցող, փող բերող, փող տվող պաշտոնյաները չեն կարող լուծել Հայաստանի խնդիրները» «Ես էլ Մխիթարյանի պես կարտասվեի, եթե ավտոբուսի կայանատեղուց անցնեի գեղեցիկ ֆուտբոլի խաղին». Ուելբեք Արտակ Սարգսյանը մեծ գումար է պարտք Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 150 անգամ «Նա ունի արևմտամետ քաղաքական գործչի իմիջ». «Կոմերսանտ»-ն անդրադարձել է նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա Սվիտալսկին ուշագրավ բացահայտում է արել՝ ԸՕ ևս մեկ նախագի՞ծ է մշակվում ԲՀԿ-ի ներսում որոշումն արդեն ընդունված է՝ կողմ են քվեարկելու ՀՀԿ նախագահի թեկնածուին Կիսամերկ Քիմ Քարդաշյանը հայտնվել է մեքենայի կապոտին (լուսանկար) Էներգետիկայի նախարարի ամենահավանական թեկնածուն տիկնոջից աղքատ է Մանրամասներ Դավթաշենի եկեղեցու մոտ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածի ինքնությունը Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը կապ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ 2017-ի տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս «Ժողովուրդ, այս օրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ենք արձանագրում». Գագիկ Սուրենյան «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների (Տեսանյութ) Կքվեարկեն՞ արդյոք Արմեն Սարգսյանի օգտին «Ծառուկյան» ու «ԵԼՔ» դաշինքները Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը (ֆոտոշարք) Նախագահի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը նոր պաշտոն է ստացել Արձանագրվեց Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի առաջին տարբերությունը Դաժան ու առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Մադինա գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 10 օրական տղայի դի Մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պաշտոնական. ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է (Լուսանկարներ, Տեսանյութ) ԱՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի նախաձեռնության մասին ՔՀԿ աշխատակիցը մեղադրվել է գողություն կատարելու համար Կիսախարխուլ գազելները ոչ միայն վտանգավոր են մարդկանց կյանքի համար, այլ դրանցով երթևեկելը խիստ անհարմար է Կարեն Կարապետյան. «Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը» «Զվարթնոց» օդանավակայանում 38-ամյա ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում խախտել է հասարակական կարգը Պուտինը Տվերի մարզում ընկղմվել է սառցանցքի մեջ (Տեսանյութ) Մամեդյարով. Համանախագահները ներկայացրել են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մի շարք կրեատիվ գաղափարներ Սամվել Ալեքսանյանը առողջապահության նախարարի պաշտոնում «տեսնում» է իր քրոջ ամուսնուն Սամվել Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալ Մանվելից. Ինչ «սև կատու» է անցել նրանց միջև Մի բարձրաստիճան պաշտոնյա թունդ «քաշվել է» Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը ԱԺ-ում փոփոխություններ են սպասվում. ովքեր են «կտրվել» ատեստավորումից Յիրիկյանը մերժել է Ճըվճվ Արոյի որդու գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ պահանջում են ազատ արձակել նրան Դավիթ Հարությունյանի որդին նախարարության առաջին հարկում բիզնես է հիմնել Ողբերգական դեպք Երևանում. դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը, մայրը մահացել է ՀՀԿ–ի նախագահի թեկնածուն հայտնի է Ռուբեն Հակոբյան. Ընդդիմության դաշտում «լավ տղա» խաղալը լավ ավարտ չի ունենա (Տեսանյութ) Հայաստանի հանրապետությանը շտապ պահանջվում է բարետես արտաքինով նախագահացու Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի` արտերկրում վիրահատության համար անհրաժեշտ $45 000-ից հավաքվել է $37 540-ը Երևանում 60-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 54-ամյա բնակիչը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը սկսում է բարձրանալ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար կարճ հրահանգների ցանկ է հայտնվել Facebook-ում (Տեսանյութ) Լուիզա Ներսիսյանը ոճային փոփոխություն է արել (Լուսանկար) Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը (ֆոտոշարք) Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Վթարի է ենթարկվել «Սպիտակցի Հայկոն» Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում (ֆոտոշարք) Ջիգարխանյանը հիվանդանոցում է (Տեսանյութ) «Քիմ Քարդաշյանը ձեր ազգի պարծանքն է». Թինա Կանդելակին՝ հայերին (Տեսանյութ) Ցեղասպանության մասին հարցին այս անգամ պատասխանել են Բրիտանիայի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի մասնակիցները Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. «07»-ը բախվել է զինվորներ տեղափոխող Урал-ին. հայր ու որդի մահացել են Ով է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց Գագիկ Սուրենյան. Տաք հոսանքները լուսադեմին կներթափանցեն Հայաստան Նկատվում է ադրբեջանական եւ դրանց աջակցող մի քանի թուրքական հաքերային խմբերի ակտիվացում հայաստանյան կիբեր֊տարածքում Աշխարհում առաջին «սմարթ» այգին կլինի Երևանում Կարեն Կարապետյան. Ակնկալում ենք շինարարության տեմպերի ավելացում (Տեսանյութ) Տավուշում ադրբեջանական մարտական հենակետից արձակված կրակոցից ՊՆ 30-ամյա ծառայող է վիրավորվել Լևոն Յոլյանը էներգետիկայի նախարարի «ախորժակ» ունի ԵՄ-ն սպասում է. Հիասթափություն կլինի Ռալֆ Յիրիկյանը նախագա՞հ Հունվարի 28-ին հայտնի կդառնա ՀՀ նախագահի անունը Շուշան Պետրոսյանի որդին տրավմայի է ենթարկվում Էդվարդ Նալբանդյան՝ ՀՀ 4-րդ նախագահ Եթե Բաքուն հետևի համանախագահների կոչերին, հնարավոր կլինի հունի մեջ դնել կարգավորման գործընթացը. Նալբանդյանը՝ համանախագահներին Տարոն Մարգարյանը փորձում է զինծառայությունից ազատե՞լ իր և իր աներորդու տղաներին Վարչապետի ընդունելության վայրը փոխվել է. «Ֆլորենս»-ը փոխարինվել է «Չինար»-ով Վիգեն Սարգսյանի հրահանգը. Ովքեր կարող են երթևեկել ՊՆ համարանիշներով Արմեն Սարգսյանի որոշման օրինակով Մեքսիկայից Ռուսաստան չվերթը հետաձգվել է հայերի արտաքսման պատճառով Պեսկովը պատմել է Պուտինի առողջության մասին Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածուների թվում չկա, հնարավոր է՝ քննարկվի նաև Արմեն Սարգսյանի թեկնածությունը. Վահրամ Բաղդասարյան Ի՞նչ կապ ունի Ճվճվ Արոն Չարբախում տեղի ունեցած սպանության հետ. գործով վկան ցուցմունք տվեց
Հարցում

Սառույցը շարժվո՞ւմ է. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Թբիլիսիում

«Ժամանակ» թերթը գրում է.«Անդրադարձել ենք մեր երկու երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը»,- նախօրեին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահին, ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցն ու տարանցիկ կարողությունների մասին հայտարարությունը հատկապես ուշագրավ են հնչում դրանից օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի արած հայտարարության ֆոնին, որ կապված էր տրանսպորտային միջանցքների օգտագործման մասին 2011 թվականին կնքված ռուս-վրացական պայմանագրի հետ: Այդ պայմանագրով նախատեսվում է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքով, երրորդ կողմի մոնիթորինգի ներքո:

Բանն այն է, որ Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական հակամարտության մեջ են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում եւ պայմանագրով նրանք փորձում են տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնել այդ հակամարտության պայմաններում, սահման դիտարկելով Ռուսաստանի սահմանը: Իսկ չճանաչված այդ հանրապետությունների տարածքով, որոնց այսպես ասած անջատումը, Վրաստանը չի ընդունում, իսկ Ռուսաստանը ճանաչել է անկախությունը, բեռնափոխադրումը իրականացվելու է շվեյցարական մոնիթորինգի ներքո: Պայմանագիրը կա, սակայն այն չի իրականացվում: Եվ ահա Վրաստանի վարչապետը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան էլ կարող օգտվել այդ տարանցումից, եթե պայմանագիրը մտնի ուժի մեջ, եւ եթե փակ լինի Վերին Լարսի ճանապարհը: Սակայն խնդիրն այն է, որ Վրաստանը տալիս է իր համաձայնությունը, իսկ Ռուսաստանը դնում է քաղաքական պահանջներ՝ չճանաչված տարածքների հարցում, որոնք Վրաստանի համար ընդունելի չեն: Առանցքային է այստեղ թերեւս այն, որ Ռուսաստանի համար զուտ տնտեսական իմաստով այդ ճանապարհը կարեւոր չէ: Դա կարեւոր է դեպի Ռուսաստան բեռներ փոխադրողների համար, որոնք ձգտում են ռուսական շուկա: Այսինքն՝ դա կարեւոր է թե՛ Հայաստանի, Վրաստանի, թե՛ Թուրքիայի համար: Սակայն Ռուսաստանը, բնականաբար, շահագրգռված չէ մտածել նրանց մասին:

Վրաստանի վարչապետը գուցե այդ հարցում ակնկալում է Հայաստանի եւ Թուրքիայի աջակցությունը՝ Ռուսաստանի հետ բանակցության գործում, Մոսկային համոզելու եւ քաղաքական պահանջներից հրաժարվելու հարցում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը վրացական կողմի հետ քննարկել է հարցեր այդ կապակցությամբ: Հետաքրքիր է այն, որ Սերժ Սարգսյանը Վրաստանից մեկնում է Մոսկվա, որտեղ աշխատանքային այց է կատարելու եւ մասնակցելու է ԱՊՀ երկրների վեհաժողովին: Ընդ որում, այստեղ դիտարկման է արժանի փաստը, որ Սարգսյանի՝ Վրաստան այցի վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություն էր տարածվել դեկտեմբերի 16-ի մասով: Սակայն դեկտեմբերի 16-ի համար ոչ պաշտոնական հղումով ռուսալեզու մամուլում ազդարարված այցը տեղի չունեցավ, ու Սերժ Սարգսյանը Վրաստան մեկնեց դեկտեմբերի 25-ին: Եվ այդ տեսանկյունից հետաքրքիր է՝ արդյո՞ք վրացական այցը պլանավորվեց այնպես, որ Սարգսյանը, այսպես ասած, տաք հետքով մեկնի Մոսկվա: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Սարգսյանը մոսկովյան այցի շրջանակում կշարունակի Վրաստանում սկսված թեմայի քննարկումը:

Այդ հարցին, անշուշտ, դժվար է միարժեք պատասխանել, սակայն այդ համատեքստում ուշագրավ է այն, որ մինչ Սերժ Սարգսյանի այցը, Երեւան պետք է ժամաներ Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին, սակայն նրա հայտարարված այցը կարճ ժամեր անց հետաձգվեց: Այստեղ հետաքրքիր է նաեւ այն, որ Վրաստանի վարչապետը Հայաստան պետք է ժամաներ Իրանի արտգործնախարարի հայաստանյան այցից հետո: Այդ իմաստով հատկանշական է այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է տարանցիկ փոխադարձ կարողությունների ընդլայնման մասին: Մյուս կողմից, իհարկե, այստեղ առկա է մեկ այլ հարց: Արդյո՞ք խոսքն անպայմանորեն վերաբերում է տրանսպորտային, կամ միայն տրանսպորտային տարանցմանը, թե՞ խոսք կարող է լինել, օրինակ, գազի մասին՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Եվ այստեղ էլ իհարկե կա մեկ այլ հարց՝ խոսքը նոր գազամուղի՞, թե՞ եղած հնարավորություններով փոխանակման տարբերակի մասին: Ընդ որում, այդ տարբերակի մասին քառակողմ բանակցություն վարվել է երկու տարի առաջ, սակայն, կարծես թե, կողմերը չեն եկել վերջնական պայմանավորվածության: Թեեւ այստեղ խոսքը Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղու մասին է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, առանց Մոսկվայի, այդ հարցն իհարկե չի կարող ունենալ առաջընթաց: Իսկ փոխանակման տարբերակով տարանցման դեպքում էլ «Գազպրոմ»-ի ուղղակի մասնակցությունը անխուսափելի է:

Այդպիսով, կա՞ արդյոք որեւէ շարժ հայ-վրացական տարանցիկ կարողությունների հարցում արդյունավետության բարձրացման տեսանկյունից, ինչպես հայտարարել է Սերժ Սարգսյանը, թե՞ խոսքը պարզապես հռետորաբանության մասին է: Առանցքային է այստեղ իհարկե Ռուսաստանի մոտիվացվածությունը, եւ այդ առումով դեր կարող է խաղալ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շահագործումը, որը գործնականում Ռուսաստանին նետված մարտահրավեր է, եւ դա կարող է Մոսկվային խթանել՝ որպես պատասխան քայլ առաջընթաց գրանցել դեպի հյուսիս հաղորդուղիների բացման հարցում»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

website by Sargssyan