1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Կոչ ՀՀ ոստիկանությանը՝ զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից Սուրեն Կարայանը, Դավիթ Լոքյանը և Վարդան Արամյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում Ատոմ Էգոյան․ «Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի կառավարչի նշանակումը, կանխատեսելի էր դեռ մեկ տարի առաջ» Վաղ առավոտից ցուցարարները Հանրապետության հրապարակում են․ այսօր նոր կառավարության առաջին նիստն է (ուղիղ միացում) Ուղիղ միացում. Հանրապետության հրապարակ. հանրահավաք Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը` փոխվարչապետեր Մոսկվան հուսով Է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում. Պեսկով Գագիկ Ծառուկյանը փորձում է բուֆերի դեր կատարել Սերժ Սարգսյանի ու հանրության միջև ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելում են Ոստիկանության բաժիններ
ԼՐԱՀՈՍ
Քաղաքացիական իրավունքը չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ. կաթողիկոսի ուղերձը Կոչ ՀՀ ոստիկանությանը՝ զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից Փակ համարով մեքենան երեխաներ էր բռնում՝ ոստիկանություն տանելու համար Ռուբեն Բաբայան. «Բզես-չբզես, հրաբուխը պայթելու է» Սուրեն Կարայանը, Դավիթ Լոքյանը և Վարդան Արամյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի քարտուղար Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը նշանակվեց վարչապետի օգնական Կոչ ենք անում անլուրջ հայտարարություններով եւ գործողություններով չինքնադրսեւորվել. Ոստիկանություն «Կյանքս դուխով». բերման են ենթարկել պատգամավոր Արարատ Միրզոյանի կնոջը Ատոմ Էգոյան․ «Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի կառավարչի նշանակումը, կանխատեսելի էր դեռ մեկ տարի առաջ» Նոր կյանքի գյուղապետը բերման է ենթարկվել Վեդիի ոստիկանություն Հրապարակվել են Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած անձանց լուսանկարները Բերման ենթարկվածը բաժանմունքի պատուհանից շպրտել է Սերժ Սարգսյանի լուսանկարը (տեսանյութ) Ադրբեջանում կարծես երկրորդ ճակատ է բացվում (Տեսանյութ) Չի կարելի ամեն անգամ, հենց էլ թեմա չի մնում, սկսել հայհոյել «աստղերին» ու պահանջել նրանց ներկայությունը. Լուսինե Բադալյան Պետությանն այնքան ուժգին է սիրում, որ բռնում-խեղդում է Նազենի Հովհաննիսյան. Մարդիկ իրոք հոգնել են անորոշ ու անշարժ խնդիրներից, լուծումներ պետք է տրվեն Երկու կողմն էլ անտեսում են իրար, մերժում, այնինչ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է Բռնություն լրագրողի նկատմամբ. նա տեղափոխվել է հիվանդանոց «ԳԱԼԱ» խմբակցությունը միանում է ոչ բռնի թավշյա հեղափոխությանը Սերժ Սարգսյանի կադրին ժամանակավորապես գործուղեցին նախագահական Ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 20 քաղաքացի. ոստիկանություն Շմայսը կարող է նշանակվել ՌՈ պետ Դատախազության աշխատողի օրը ուտուշ-խմուշ կլինի. Կհանդիպեն ոխերիմ բարեկամները Հերթական ճոխ հարսանիքը՝ շաբաթ օրը. Ներկա կլինի Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել Նարեկ Սարգսյանը չի կարող ձեռքից բաց թողնել «յուղոտ» հեռանկարը. Սպասում է Սերժ Սարգսյանի «դաբրոյին» Ի՞նչ «ծագում» ունեն «բզբզողները»` գեոքաղաքակա՞ն, նախկին իշխանությո՞ւն, թե՞ ՀՀԿ-ի միջից են Իշխան Զաքարյանի հարցը փակված է. Սերժ Սարգսյանը մերժել է նրա համար բարեխոսողին Վաղ առավոտից ցուցարարները Հանրապետության հրապարակում են․ այսօր նոր կառավարության առաջին նիստն է (ուղիղ միացում) Դու մեր հայրը չես, իսկ մենք քո երեխաները չենք․ Սերժ Թանկյանը՝ Սերժ Սարգսյանին Խնդրում ենք գալ Երևան և Ձեր ներկայությամբ սատար կանգնել Հայկական ժողովրդական շարժմանը Փողոցում ժողովուրդն է, որը Ձեր աջակցության խիստ կարիքն ունի Հանրապետության հրապարակում ծածանվեց մի քանի մետրանոց դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հովհաննես Ազոյանը և Նիկոլ Փաշինյանը գրկախառնվեցին Հանրապետության հրապարակում Ուղիղ միացում. Հանրապետության հրապարակ. հանրահավաք «Ես եմ սաղ կյանք մարդկանց լսցրել». վարորդը՝ ցուցարարներին (Տեսանյութ) Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Գյումրիում քաղաքացիներին բերման են ենթարկել. Տեսանյութ Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մոտ ձերբակալել են 3 հայ ակտիվիստի (տեսանյութ) Ինչպես է ոստիկանը վահանով հարվածում բերման ենթարկվող աղջկան (Տեսանյութ) Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը` փոխվարչապետեր Հանրապետականը Փաշինյանին երկխոսության և համերաշխության կոչ է անում (Տեսանյութ) Քաղաքացիներն այնքան կազմակերպված են, որ ոստիկանության կարիք ընդհանրապես չկա Մաշտոց-Թումանյան խաչմերուկի ծեծուջարդի տեսագրությունը Քաղաքացին՝ Օսիպյանին․ «Ձեզ «Սասնա ծռերը» չսպանեցին չէ՞» (Տեսանյութ) Մարսելի հայերը ներխուժելով ՀՀ հյուպատոսություն՝ հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել (տեսանյութ) Բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի Մոսկվան հուսով Է, որ Հայաստանում իրադրությունը կզարգանա օրենքի շրջանակներում. Պեսկով Խիստ անթույլատրելի է Factor.am-ի գլխավոր խմբագրի աշխատանքի խոչընդոտումը Արմավիրից ահազանգում են. ոստիկանները խոչընդոտում են խաղաղ ցուցարարների ազատ տեղաշարժը Գագիկ Ծառուկյանը փորձում է բուֆերի դեր կատարել Սերժ Սարգսյանի ու հանրության միջև Անահիտ Բախշյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին. Անչափ ցավում եմ մեր պետության համար Ուղիղ միացում. Ցուցարարները շարունակում են երթը. մարզերում նույնպես ակցիաներ են ընթանում ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելում են Ոստիկանության բաժիններ Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ «Human Rights Watch»-ի կոչը ՀՀ իշխանություններին ԿԳՆ. Զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից Ժամը 12։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի. ոստիկանություն Փաշինյանը «հնդկական կինո» է որակում Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունները Վարույթ է ընդունվել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը Ոստիկանություն․ Կտրող-ծակող գործիքներով վնասել են ավտոմեքենաների անվադողերը (տեսանյութ) Ալեն Սիմոնյան. Սերժ Սարգսյանը ոնց ընտրվել է, տենց էլ հրաժարական կտա (Տեսանյութ) Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկվել փողոցը փակած ցուցարարներ Էդմոն Մարուքյանի երազանքը կատարվեց, նա հաճախ է ԱԺ-ում տեսնելու Սերժ Սարգսյանին Երեկ ոմանք վարչապետ էին ընտրում, ոմանք՝ ծնունդ նշում. Տարոն Մարգարյանը դարձավ 40 տարեկան Երեկ Երևան են ժամանել 200 «օրենքով գող» և 400 քրեական հեղինակություն. Արմեն Կանևսկոյի ծննդյան օրն էր ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ մետրոյով էին գնացել ԱԺ ՈՒՂԻՂ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ԻՑ ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը միացել է Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանը գլորվում է բրեժնևյան ժամանակները. Ընտրություն՝ փշալարերի ետևում «Իմ ուզելը շատ քիչ ա». Ինչ պաշտոն է ուզում Ալիկ Սարգսյանը ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք «բրոնեժիլետներով» էին եկել ԱԺ ԱԺ-ում ռումբի մասին ահազանգել է Գերմանիայում բնակվող, ազգությամբ հայ քաղաքացի․ ԱԱԾ ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը Հայաստանի վերջին զարգացումներին Արցախում զինծառայող է զոհվել BBC- ն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին. Տեսանյութ Արտակարգ թողարկում. Ուղիղ. Նոր բախումներ Երեկվա բախման արդյունքում տուժածներից 12-ը դեռ շարունակում են բուժօգնություն ստանալ. Տեսանյութ
Հարցում

Fitch-ը հաստատել է Հայաստանի համար «B+» վարկանիշը

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար կայունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում:

Վարկանիշի սահմանումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում 2014-2015 թվականների ուժեղ արտաքին շոկից հետո` պայմանավորված արտահանման կատարման, արտաքին պահանջարկի ավելի ամրապնդված պայմանների և դրամական փոխանցումների վերականգնման կառուցվածքային բարելավմամբ ու վստահելի դրամավարկային քաղաքականությանբ: Fitch-ը վերանայել է աճի կանխատեսումը մինչև 4.3 տոկոս 2017 թվականի համար, քանի որ ՀՆԱ-ի աճը առաջինից երրորդ եռամսյակներում կազմել է 5.3 տոկոս: 2018-2019 թվականների համար ակնկալվում է միջինում 3.6 տոկոս աճ` դրամական փոխանցումների և արտահանման աճի համար ստեղծված բարենպաստ միջավայրի շնորհիվ:

Հաջորդը ուժեղ հարկաբյուջետային կոնսոլիդացիան է: Հայաստանը ուժեղացրել է վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ։ Դրա շնորհիվ, գործակալության սպասումների համաձայն, բյուջեի դեֆիցիտը 2016 թվականի 5.5 տոկոսի դիմաց 2017-ին կկազմի 3.3 տոկոս, 2018 թվականին կկրճատվի մինչև 3 տոկոս և 2019 թվականին՝ 2.7 տոկոս։

Fitch-ի` բյուջեի դեֆիցիտի և աճի ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները համահունչ են պետական պարտքի կայունացման հետ: Կանխատեսվում է, որ 2017 թվականին պարտքը կբարձրանա ՀՆԱ-ի մինչև 57.5 տոկոս` փոքր-ինչ պակաս կանխատեսված 58.6 տոսկոս «B» միջին ցուցանիշից, 2018 թվականին կհասնի 58.1 տոկոսի և հետագայում աստիճանաբար կնվազի: Հայաստանի պետական պարտքի կառուցվածքը ունի արտոնյալ պարտքի բարձր մակարդակ (ընդհանուր պարտքի 66 տոկոսը), թեև 81 տոկոսն արտարժութային է, ինչն էլ դրսևորվում է փոխարժեքի փոփոխականությամբ:

Հայաստանն ունի միջին ընթացիկ հաշվի դեֆիցիտ, որը Fitch-ի կանխատեսմամբ կկազմի ՀՆԱ-ի 3 տոկոս 2017 թվականին և միջինը 3.4 տոկոս` 2018-2019 թվականներին: Ներքին պահանջարկով պայմանավորված ներմուծման աճը կհավասարակշռվի արտահանման մուտքերով, որոնք կամրապնդվեն կայուն ապրանքային գների, նոր շուկաների դիվերսիֆիկացման և ռուսական տնտեսության կայունացման միջոցով` խթանելով արտահանման և դրամական փոխանցումների աճը:

Վարկանիշի վերանայմանը նպաստող հիմնական գործոններն են` վստահությունը, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է անկման հետագծի վրա, առկա աճը, որը նպաստում է բարձր եկամուտներ ունեցողների կոնվերգենցիային` առանց մակրոտնտեսական անհավասարակշռությունների ավելացման, և արտաքին հաշվեկշռի կայուն բարելավումը:

Կանխատեսումների կայունացման կարող են հանգեցնել միջնաժամկետում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազեցման ձախողումը, արտարժութային պահուստների անկումը և էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, եթե այն զգալի ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության կամ հանրային ֆինանսների վրա:

Այսպիսով, Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կշարունակի ունենալ սոցիալական և քաղաքական կայունություն:

Ստորև ներկայացվում է ամբողջական վարկանիշային ցանկը.

Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է «B+» մակարդակում, վերանայված կանխատեսումը փոփոխվել է կայունից դեպի դրական,

Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը տեղական արժույթի համար սահմանվել է «B+» մակարդակում, վերանայված կանխատեսումը փոփոխվել է կայունից դեպի դրական,

Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է «B» մակարդակում,

Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը տեղական արժույթի համար սահմանվել է «B» մակարդակում,

Երկրի առաստաղը հաստատվել է «BB-» մակարդակում,

Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը արտարժույթով հաստատվել է «B+»մակարդակում,

Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է «B+»մակարդակում,

Առաջնային չապահովված կարճաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է «B»մակարդակում:

website by Sargssyan