Բակո Սահակյանը մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում դիտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը՝ նվիրված կաթողիկոսի կյանքին եւ գործունեությանը:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Գարեգին Հովսեփյանը պատկանում է հայ ժողովրդի մեծերի շարքին եւ անգնահատելի ավանդ ունի բարդ պատմաաշխարհաքաղաքական ժամանակահատվածում Հայ Առաքելական եկեղեցու զորացման, սփյուռքում եկեղեցական ու հասարակական կյանքի զարգացման, հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիք–սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ հավելելով, որ Արցախում հպարտ են այդպիսի հայրենակից ունենալու համար: