Կիևի կենտրոնում Սահակաշվիլիի կողմնակիցները փորձել են վերցնել Հոկտեմբերյան պալատը. Տեսանյութեր. Լրացված
Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհել են Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այդ թվում` Ria.ru -ն, ակտիվիստները կոտրել են մուտքի դուռը և տապալելով Ազգային գվարդիայի դիմադրությունը, ներխուժել են շենքի տարածք:
Գրոհի ընթացքում մի քանի պայթյուն է հնչել: Ցուցարարներից ոմանք ստացել են վնասվածքներ:
Պալատի վրա հարձակումից շատ չանցած` Սահակաշվիլու կողմնակիցները վերադարձել են մայդան: Ըստ սկզբնաղբյուր կայքի, Սահակաշվիլին հայտարարել է, որ իրենք Հոկտեմբերյան պալատը գրավելու ծրագիր չունեին, և որ դա տեղի է ունեցել իրավապահների պրովոկացիայի արդյունքում: Նրա խոսքով` ինքը ծրագրել էր միայն պալատի սենյակներից մեկում անցկացնել միջոցառում` քաղբանտարկյալների կանանց մասնակցությամբ, հաղորդում է Ria.ru -ն:
Zham.am