ԻՊ-ի կողմնակիցները հարձակվել են Պակիստանում գտնվող քրիստոնեական եկեղեցու վրա
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները հարձակում են իրականացրել Պակիստանի հարավարևմտյան շրջանում գտնվող քրիստոնեական եկեղեցու վրա:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, երկու զինված անձինք կրակ են բացել եկեղեցու այցելուների ուղղությամբ, որից հետո ռումբ են պայթեցրել: Պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել:
Հաղորդվում է, որ ԻՊ-ն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, թեև ապացույց չի ներկայացրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պակիստանի համալսարանում իրականացված հարձակման հետևանքով 9 մարդ էր զոհվել: