Խոշոր ավտովթար. մերկասառույցի պատճառով մեքենան գլխիվայր հայտնվել է ձորում
Այսօր, դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Պտղնի գյուղի բնակիչ, 26-ամյա Էդվարդ Նազարյանը՝ Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Ներքին Պտղնի գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած «Toyota» մակնիշի 35 DС 206 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 35 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Նազարյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացի, 34-ամյա Արման Նազարյանը, և Երևան քաղաքի բնակիչ, 58-ամյա Մայրանուշ Նազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորներին ձորից դուրս են բերել փրկարարները, Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկները, և քաղաքացիները:
Մանրամասները` Shamshyan.com -ում