Ադրբեջանցի լրագրողը ռուսական հեռուստաալիքի եթերում փորձել է հարվածել հայ փորձագետին (Տեսանյութ)
Թուրքական «Անադոլու» և «Իհլաս» գործակալությունների թղթակից, ազգությամբ ադրբեջանցի լրագրող ու վերլուծաբան Ֆուադ Աբբասովը ռուսական «Զվեզդա» («Звезда») հեռուստաալիքի եթերում իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր սրացման շուրջ քննարկման ժամանակ հարձակվել է հայ փորձագետ Սարգիս Ծատուրյանի վրա՝ փորձելով ծեծել նրան:
Հարցին` ճիշտ ճիշտ է այն տեսակետը, թե եվրոպական երկրները չաջակցեցին Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը, քանի որ վախեցան իրենց երկրներում մահմեդական համայնքների ցույցերի անցկացումից, Աբբասովը պատասխանել է, թե դա այդպես է, և որ Թուրքիայում նույնպես անցել են Պաղեստինին աջակցող մի շարք ցույցեր: «Ես ուզում եմ հանգստացնել հայ ու սիրիացի թուրքաֆոբ փորձագետներին, որոնք ամեն կերպ փորձում են նսեմացնել Թուրքիայի դերը», - ասել է Աբբասովը:
Երբ Ծատուրյանը փորձել է հակազդել նրան, Աբբասովը սկսել է բղավել և մոտեցել նրան, որպեսզի հարվածի:
Zham.am