Գագիկ Սուրենյան. Հայաստանի հետ կապ չունեցող այս լուսանկարը տեղադրել են համացանցում

Այս թեմայով
- Գագիկ Ծառուկյանը փորձում է բուֆերի դեր կատարել Սերժ Սարգսյանի ու հանրության միջև
- Արարատում BMW-ն մխրճվել է բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշների մեջ․ մահացածներից մեկի գլուխը կտրվել է
- Երևանում բախվել են ռուսական համարանիշներով Skoda-ն, վրացական համարանիշներով BMW X5-ն ու հայկական համարանիշներով Toyota Vitz-ը, ЗИЛ 130-ը և BMW-ն
- Գագիկ Ծառուկյանը Բնապահպանության նախարարությանը տրանսպորտային 10 միջոց է նվիրել
Զինվորների համար գուլպա հավաքող բարեգործական ընկերությունը, որ Հայաստանի հետ կապ չունեցող այս լուսանկարը տեղադրել է համացանցում, իբր թե սա Օմարի լեռնանցքում է, նաև հայտարարել է, իբրև թե «Օմարի լեռնանցքում վերջին օրերին -25 աստիճան սառնամանիք է», ինչի արդյունքում բազմաթիվ ծնողներ Ֆեյսբուք սոց. ցանցի միջոցով նամակով դիմել են ինձ՝ մտահոգվելով, թե արդյոք այնտեղ հիմա սառնամանիք է։
Այն, որ նկարը Հայաստանի հետ կապ չունի, արդեն բոլորին պարզ է, պատասխանելով մեր համաքաղաքացիների հարցին՝ ուզում եմ տեղեկացնել, որ Օմարի լեռնանցքում վերջին օրերին գիշերը -8․․․-10 աստիճանից ցածր ջերմաստիճան չի գրանցվել։
Հ.Գ. Օգնելու ցանկությունը, ճիշտ և դրական երևույթ է, բայց, կարծում եմ, այն պետք է իրագործվի առանց զինվորների ծնողներին սթրեսի ենթարկելու։
Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից