5 տոկոսանոց տնտեսական աճը վատ ցուցանիշ չէ. Սերժ Սարգսյանը գնահատել է կառավարության գործունեությունը (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանт երեկ հայտարարել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության առջև դրված է եղել կոնկրետ խնդիր՝ հասնել արդյունավետ կառավարման։
Կառավարության գործունեության նախագահի գնահատականների մասին հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել այս կառավարության առջև, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն, և այլն։
Բայց ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը և նրա գլխավորած կառավարությունը իրենք իրենց առջև են խնդիր դրել, և այդ խնդիրը 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Եվ եթե մարդն ինքն իր առջև խնդիր է դնում, եթե կառավարությունը իր առջև խնդիր է դնում և այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ, պարտադի՞ր է, արդյոք, հայտարարել դրա մասին։ Ես կարծում եմ, դա էլ, վատ ցուցանիշ չէ։ 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ աճի արդյունքներից, դա տեսանելի և շոշափելի կլինի»։