Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
24
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Սամվել Ալեքսանյան VS Սերժ Սարգսյան. ինչպես դառնալ միլիոնատեր

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տնտեսության մասին հանրահռչակ մի քանի անձանց հայտնած մտքերը թերևս ալեկոծեցին հայ տնտեսագիտական հանրության ներկայացուցիչների խաղաղ հոգիները:

Դե հիշում եք չէ՞, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը հայտարարեցին, թե թանկացումները աղքատների վրա չեն ազդում, քանի որ նրանք, միևնույն է, բացի կարտոֆիլից ուրիշ բան չեն ուտում:

Բայց այն, որ Սերժ Սարգսյանը տնտեսագիտության թեմաներով լիկբեզ անցկացրեց մեր գյուղացիների համար, մի տեսակ աննկատ անցավ: Խոսքը Դիլիջանում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ նրա ունեցած ծավալուն ելույթի մասին է: Քչերը նկատեցին, որ Սերժ Սարգսյանը մի պարբերությամբ անդրադարձավ գյուղացիների աճեցրած ծիրանի գնագոյացման մեխանիզմին:

«Մթերողները գնում են, որպեսզի մթերեն, մարդիկ սկզբից մի գին են ասում, հետո, երբ տեսնում են՝ մթերվում է, երկրորդ գինն են ասում: Այդ մոտեցումն անհասկանալի է: Արտադրողը պետք է տեսնի, թե ինքը ինչ շահույթ է ակնկալում և չնայի, թե Մոսկվայում խանութում այդ ապրանքը ինչ գնով է վաճառվում: ….Այսինքն, եթե իմ ծիրանն արժե, չգիտեմ, 400 դրամ, և դա ինձ համար շահավետ է, ուրեմն, ինձ համար միևնույնը պետք է լինի, թե այդ ծիրանը Մոսկվայում 10 դոլարով է վաճառվում»,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:

Չէ, ամեն ինչ ճիշտ է: Դասական տնտեսագիտության առումով այստեղ որևէ սխալ չկա: Բայց…: Այստեղ կա մի մեծ ու թավատառ «բայց»: Արդյոք Սերժ Սարգսյանի մատնանշած գնագոյացման այս մեխանիզմը ազդո՞ւմ է նաև իր մտերիմ օլիգարխների վրա: Հենց իրար ենք միացնում «Սերժ Սարգսյան», «մտերիմ», «օլիգարխ» բառերը, ակամայից մեր առաջ, բնականաբար, հառնում է Սամվել Ալեքսանյանը: Իսկ Սամվել Ալեքսանյանը տասնամյակից ավելի է՝ ասոցացվում է շաքարի մոնոպոլիայի հետ:

Եվ հիմա տեսնենք, թե որքանով են Սերժ Սարգսյանի առաջ քաշած մոտեցումները հոգեհարազատ Սամվել Ալեքսանյանի համար: 2016 թվականի կեսերից սկսած՝ Հայաստանում թանկացավ շաքարավազը: Եթե փետրվար-մարտին մեկ կիլոգրամ շաքարը արժեր 355-360 դրամ, ապա տարեվերջին այն արդն 400 դրամ էր: Դա բացատրվեց նրանով, որ համաշխարհային շուկայում շաքարը թանկացել է: Իրոք թանկացել էր: Բայց եթե նայենք պաշտոնական տվյալներին, համաշխարհային շուկայում շաքարի թանկանալը որևէ կերպ չէր ազդել Սամվել Ալեքսանյանի ներկրած շաքարի, կամ ինչպես ինքն է պնդում, շաքարի հումքի գնի վրա: Ըստ ՀՀ Պետեկամուտների հրապարակած տվյալների, եթե 2015 թվականին ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել էր 40 ցենտ, ապա 2016-ին՝ 37 ցենտ: Այլ կերպ ասած, ի հեճուկս համաշխարհային շուկայում տեղի ունեցած թանկացումների, Սամվել Ալեքսանյանի վրա իր բերած շաքարը ավելի էժան էր նստել՝ մոտ 7.5 տոկոսով: Սակայն ներքին շուկայում շաքարը թանկացել էր 12.5 տոկոսով:
Մի կողմ թողնենք այն, որ Ալեքսանյանը դրա շնորհիվ չպատճառաբանված ու չհիմնավորված շահույթ էր ստացել՝ օգտվելով իր ունեցած մոնոպոլ դիրքից:

Այս պահին խոսքը դրա մասին չէ: Խոսքն այն մասին է, թե որքանով է սա տեղավորվում Սերժ Սարգսյանի՝ գյուղացիներին ուղղված տնտեսագիտական լիկբեզի տրամաբանության մեջ: «Մարդիկ գնում են, որպեսզի խանութից շաքար գնեն, վաճառողը (Սամվել Ալեքսանյանը) սկզբից մի գին է ասում, հետո մի ուրիշ գին է ասում: Այդ մոտեցումը անհասկանալի է: Վաճառողը (Սամվել Ալեքսանյանը) պետք է տեսնի, թե ինքը ինչ շահույթ է ակնկալում… Այսինքն, եթե իմ շաքարը արժի 355 դրամ և դա ինձ համար շահավետ է, ուրեմն ինձ համար միևնույնը պետք է լինի, թե Լոնդոնի բորսայում շաքարը որքանով է թանկացել»:

Մոտավորապես այսպես պետք է հնչեր Սերժ Սարգսյանի ելույթը շաքարի չհիմնավորված թանկացման վերաբերյալ: Ու դա նույնպես լրիվ ճիշտ ելույթ կլիներ: Բայց նման ելույթ Սերժ Սարգսյանը երբեք չի ունենա: Իրենց աճեցրած ծիրանը մթերողներին հնարավորինս թանկ վաճառելու ցանկություն ունեցող գյուղացիների վրա մուննաթ գալը ուրիշ է, իր մտերիմ օլիգարխին տնտեսագիտական թեմաներով լիկբեզ անելը՝ ուրիշ: Վերջինս կարող է մի օր էլ նեղանա ու ՀՀԿ-ի համար քիչ ձայն բերի:

Ի դեպ, նախորդ օրը պարզվեց որ Սամվել Ալեքսանյանն էլ պակաս լիկբեզ անողը չէ. «Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես»,- ասել էր Ալեքսանյանը:

Հիմա բիզնես հանրությունը պետք է կողմնորոշվի, թե ով է ավելի լավ բիզնես դասեր տալիս՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Սամվել Ալեքսանյանը: Իրավիճակի հմայքն այն է որ նրանք լրիվ հակառակ բաներ են սովորեցնում»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan