Շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է. Սերժ Սարգսյան
Շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում։ «Տեւական ժամանակ առաջ, դրանց տեղադրումից հետո, երկու-երեք փորձ եղան, որոնք ձախողվեցին մեծ կորուստներով, եւ այժմ, այո, դիվերսիաների հնարավորությունը նվազել է»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով. «Հավատացած եղեք, որ ունենք կոնկրետ քայլեր, որ կբացառեն այլ գործողություններ եւս։ Երբ ասում էինք, որ դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում։ Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կբացառվեն այլ գործողություններ եւս»։
Zham.am