ԵՄ վիզաների պահանջի վերացումը այլ գործընթաց է. Սերժ Սարգսյան
ԵՄ հետ համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ վիզաների պահանջի վերացումը այլ գործընթաց է։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին
«Ուզում եմ բոլորին հասկանալի լինի, նորմալ համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ վիզաների պահանջի վերացումը այլ գործընթաց է։ Դրանք, ամենայն հավանականությամբ, կապված են իրար հետ, բայց ստորագրել նոր համաձայնագիր չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը։
Գագաթնաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ երեւի անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով։ Կարծում եմ՝ հաջորդ տարվա հենց առաջին կեսին մենք կսկսենք երկխոսությունը, այդտեղ եւս բազմաթիվ խնդիրներ կան, տեւական պրոցես է։ Եթե լավ աշխատենք, կարծում եմ՝ երկու-երեք տարի հետո հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Zham.am