Դեռ չենք քննարկել «Ելքի» առաջարկը. Վահե Էնֆիաջյան
«Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի քննարկել «Ելք» դաշինքի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուին սատարելու հարցը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
«Մեր խմբակցությունում, երբ, որ այդ հարցի հետ կապված քննարկում տեղի ունենա՝ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,- նշել է «Ծառուկյան» խմբակցության թեկնածուն:
Էնֆիաջյանը նշել է, որ Արտակ Զեյնալյանին բարձր է գնահատում. «Ես Արտակ Զեյնալյանի անձը բարձր եմ գնահատում, նրա կարողությունները, հմտությունները, որակները, բայց սա այն հարցը չէ, այս հարթակում քննարկելու եւ ձեզ դիրքորոշում հայտնելու»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ նախագահի պաշտոնում առաջադրելու են պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։