1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
«Համաներում ցմահականներին» աջակցության հավաք՝ ԱԺ-ի մոտ. ՈՒՂԻՂ ԱԺ հերթական նիստը մեկնարկել է թեժ հայտարարություններով՝ ուղիղ ՔՊ-ն տրոհվելու եզրին է. Տիգրան Ավինյանը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանից. այս անգա՞մ էլ Փաշինյանի թելադրանքով կգործի Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ. Հեղափոխությունը շարունակվելու է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ Իսկ հնարավո՞ր է արդյոք «ընտրովի արդարադատության» միջոցով «Նոր Հայաստան» կառուցել, պարոն Փաշինյան «Կարող էի օգտագործել առիթն ու տապալել օրենքի ընդունումը». Արա Բաբլոյան ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի չորս եղբայրներին «Ժողովուրդ ջան, մենք սրա համար ենք հեղափոխություն արել». Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին. Տեսանյութ ՀՅԴ-ն որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել եւ հանդես է գալու որպես ընդդիմություն
ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական խառնաշփոթ. «Ելք» խմբակցությունում նույնպես դեռ չգիտեն՝ ի վերջո վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե ոչ Ազնիվ խոսք, չեմ չափազանցնում. զանգ անծանոթ համարից՝ կանացի ձայն... Արա Բաբլոյանը Տիգրան Ուրիխանյանին ներկայացրեց՝ թե որտեղ էր ավանտյուրան երեկվա ԸՕ քվեարկության հետ կապված «Համաներում ցմահականներին» աջակցության հավաք՝ ԱԺ-ի մոտ. ՈՒՂԻՂ Ալավերդու և Ամուլսարի կապանյան ազդեցությունը... Շենգավիթ բժշկական կենտրոնում նորածին է մահացել Շիրակ Թորոսյանի համար ևս «բարիկադներ են ապամոնտաժում». նա ՔՊ-ի ցուցակում է լինելու Շմայսի եղբայրները ևս հարցաքննվել են Մարտի 1-ի գործով. «Ժամանակ» «Ծառուկյան» և «Ելք» դաշինքը ստորագրահավաք են նախաձեռնում. Նաիրա Զոհրաբյանը հորդորում է միանալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով՝ ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլին ԱԺ հերթական նիստը մեկնարկել է թեժ հայտարարություններով՝ ուղիղ «Ծառուկյան» խմբակցությունից ովքեր էին միացել ԱԺ-ում ՀՀԿ-ի երեկվա բոյկոտին ՔՊ-ն տրոհվելու եզրին է. Տիգրան Ավինյանը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում Նախարար Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ Գյումրիում հայտնված երկվորյակները մեծանան մոր հետ Վախը մեծ է. «Ծառուկյան»-ը որոշել է քավել հոկտեմբերի 2-ի քվեարկության մեղքը Նաիրա Զոհրաբյանը՝ դեսպա՞ն. Նա հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին Որոշել են կրճատել նախարարությունների թիվը ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել առանց Նաիրա Զոհրաբյանի Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանից. այս անգա՞մ էլ Փաշինյանի թելադրանքով կգործի Խաչատուր Սուքիասյանի որդին եւ Գագիկ Ծառուկյանի դուստրը նշանվել են Ստամբուլում մեկնարկում են Համշենի հայերենի բարբառն ուսուցանող դասընթացներ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի անդամները սարսափած են Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ. Հեղափոխությունը շարունակվելու է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ Փետրվարի 31-ին` առավոտյան ժամը 20-00-ին, Արարատի մարզում սպասվում է ձնախառն կարկուտ Կենտրոնական բանկը ներկայացնում է հայաստանյան հիփոթեքային շուկայում գործող առաջարկները Կերչի հրաձիգը հարձակումից առաջ այրել է իր անձնական իրերը. Տեսանյութ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց ԸՕ-ի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ) Ես այդ ինտիմ պահեր պարունակող հոլովակի աղջկա հետ որևէ կապ չունեմ. Դիանա Գասպարյան «Կարծես սառույցը տեղից շարժվում է ու Երևանը կրկին հանգիստ շնչելու է». Աշոտ Ասատրյան Իսկ հնարավո՞ր է արդյոք «ընտրովի արդարադատության» միջոցով «Նոր Հայաստան» կառուցել, պարոն Փաշինյան Ընտրական օրենսգիրքը կարող է ընդունվել առանց ՀՀԿ-ի կողմ քվեարկությա՞ն ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել «Կարող էի օգտագործել առիթն ու տապալել օրենքի ընդունումը». Արա Բաբլոյան «Որ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում էիք, դարձնում երկրի ղեկավար, էդ ականը չկա՞ր ժողովրդավարության տակ». Ալեն Սիմոնյանը՝ Աշոտյանին Դավիթ Տոնոյանն ընդունել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին Թուրքիայում աճում է կանանց սպանությունների թիվը Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները գնահատել է անբավարար ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի չորս եղբայրներին «Նման ուժին պետք ա մերժել ցանկացած ընտրական օրենսգրքով». Պետրոս Ղազարյան «Ժողովուրդ ջան, մենք սրա համար ենք հեղափոխություն արել». Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին. Տեսանյութ ՀՅԴ-ն որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել եւ հանդես է գալու որպես ընդդիմություն ՀՀԿ- ի պաշտոնական հայտարարությունը` նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում է ԸՕ-ում լրացումներ ու փոփոխություններ կատարելու հարցը. ուղիղ Երկու հայտնի ընտանիքները բարեկամացան «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը». Թրամփի խորհրդականը Ծիծեռնակաբերդում է «Վալլեքսը» ներկայացրել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքների կասեցման պատճառները Մանկատան սաները բողոքի ակցիա են իրականացրել. Ամերիկայի Ձայն Ձեզ ընտրում են գյուղապետ, մարզպետ, քաղաքապետ, վարչապետ, Դուք կկարողանա՞ք այդքան բան անել. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին «Ազգային Ժողովի պատգամավորները, ում բացակայության պատճառով այսօր կարող է տապալվել ընտրական օրենսգիրքը». Դանիել Իոնիսյան Մենք պատրաստ ենք դառնալ գործուն հարթակ՝ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև. Նիկոլ Փաշինյան Ինչպես է Դիանա Գասպարյանը տոնում իր հաղթանակը (տեսանյութ) Կապանի նորընտիր քաղաքապետը կարո՞ղ է մեղադրվել նարկոտրաֆիկի և քրեական բուրգի հետ կապ ունենալու մեջ Կամո Արեյանը` քաղաքապետի գլխավոր խրհրդակա՞ն «Կապանում չի անցնում «հանուն հեղափոխության վերջնական հաղթանակի էսինչին պիտի ընտրեք» թեզը». Վահե Սարուխանյան ԱԺ-ն չհաստատեց ԸՕ փոփոխությունների քննարկման ռեժիմի վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի արձագանքը Կապանի ընտրության արդյունքների վերաբերյալ մտահոգիչ է «ՀՀԿ-ի սաբոտաժը հաջողության հասնելու եզրին է». Դանիել Իոաննիսյան Իսկ Ջորջ Սորոսը գիտի՞, որ իր անվամբ հիմնադրամն աջակցում է ուժայիններին «Գոնե ԱԺ ընտրություններին այսօրվա ՏԻՄ ընտրությունները դաս լինեն եւ վերջիվերջո սրբագրենք մեր շուրջը». Արթուր Հայրապետյան «Հյուպատոսարան կայցելե՞ս». Թուրք ընդդիմադիր լրագրողին սաուդցի լրագրողի ճակատագրով են սպառնացել Հակահանքարդյունաբերական քարոզը Սյունիքում արեց իրենը՝ ՔՊ-ի թեկնածում պարտվեց Կապանում Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից Սերժ Սարգսյանը երկար տարիներ իշխանությունը պահպանել է պրոֆեսիոնալներին ներգրավելով (տեսանյութ) Ի՞նչ սև կատու է անցել Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի միջև (Տեսանյութ) Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 3 հաղորդում Երբ հոկտեմբերի վերջին խնձորենին ծաղկում է. Գագիկ Սուրենյան (լուսանկար) «Միակ ձևը մեքենաները որպես պահեստամաս ներմուծելն է». Ալեն Սիմոնյանը` «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում սաբոտաժի ճանապարհով չգնալ (տեսանյութ) Բաց վիրահատություններ կծկվող սրտի պայմաններում՝ «Քանկոր» ԲԿ-ում (լուսանկար) Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը՝ «Կրեմլի գավաթի» հաղթող Կամո Արեյանը կրկին քաղաքապետարանում է. ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու նա «Հորդորում եմ արագ ընդունել նոր օրենսգիրքը, ցրվել ու ընտրվել ժողովրդի կամքով». Տիգրան Ուրիխանյան Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտության մասին Կեցցե՛ ազատ Կապանը. ֆեյսբուքահայության արձագանքը Կապանում ՔՊ թեկնածուի պարտության մասին Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական համաժողովը. ուղիղ Փաստորեն Կապանի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին «գըմփ-գըմփ հու՛»-ն չօգնեց (Տեսանյութ) Ադրբեջանը ամերիկյան ռազմական ուղղաթիռներ է ձեռք բերել «Ղեկը աջ» մեքենաների վարորդները ցույց են անում ԱԺ-ի մոտ. «Դիմում ենք բոլորին, ովքեր կարող են օգնել մեզ» (Տեսանյութ) Դատավորները կդատապարտվեն 5 տարվա ազատազրկմա՞ն. Արփինե Հովհաննիսյանը օրինագիծ է ներկայացրել
Հարցում

Արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին

Գործող նախագահի ելույթը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում հիմնականում հուզական և մակերեսային քննարկման արժանացավ: Հասարակության ընդդիմադիր հատվածը Սերժ Սարգսյանի խոսքի ընդամենը մի հատվածն արձանագրեց, իսկ լրատվամիջոցներին նրա խոսքերը հետաքրքրեցին միայն ներիշխանական պայքարի տեսանկյունից: Ցավոք, բովանդակային վերլուծություն այդպես էլ չեղավ, մինչդեռ խնդիրը չափազանց կարևոր է։

Ելույթում հնչեցրած մի շարք դրույթներ կարող են համարվել երկրի զարգացման տեսլական ու խորքային քայլերի պատրաստակամություն։ Միաժամանակ՝ Ս. Սարգսյանի խոսքում բացակայում էին այլ կարևոր հարցերի պատասխաններ։

«Այլնտրանքային նախագծեր խումբը», կարևորելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրները, ներկայացնում է խնդրի իր տեսլականները՝ փորձելով ամբողջականացնել մոտեցումները, քանի որ դա անհրաժեշտ է նախ և առաջ պետության շահերի տեսանկյունից՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այսօր վերաբերվում իշխանություններին:

Համառոտ նշենք, թե ինչ ուղերձներով հանդես եկավ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի շեշտադրումները

- տեղական մարմինները չեն արժանանում լուրջ ուշադրության, և քաղաքական ուժերն ակտիվ չեն մասնակցում այդ մարմինների ձևավորմանը, ինչը վատ է

- համայնքների խոշորացումը ճիշտ գործընթաց է, որովհետև կատարվում է տեղական ռեսուրսների օպտիմալացում, ինչը պետական կառավարման տեսանկյունից դրական գործընթաց է

- համայնքներն իրենք պետք է առաջարկեն իրենց տարածքների զարգացման ծրագրեր, քանի որ իրենցից ավելի լավ իրենց պրոբլեմները ոչ ոք չգիտի

- մենք այնպիսի ենթակառուցվածքներ պիտի ստեղծենք, որպեսզի մարդկանց կենսամակարդակը շեշտակիորեն բարձրանա, և մի քանի տարվա ընթացքում ՀՆԱ արժեքը մեկ շնչի մասով հասնելու է 10 000 դոլարի

- Համայնքների զարգացման հարցում պետք է հաշվի առնել համաշխարհային փորձը, դրա համար պետք է մշակել և իրականացնել վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր

- համայնքների զարգացման հարցում մեծ դեր կարող են կատարել նաև մասնավոր հիմնադրամները, որոնց պետք է խրախուսել և այս հարցում իր դերն ունի Հայաստանի ԿԲ

- այսօր մեր տեղական մարմինների ու գործադիր կենտրոնական իշխանությունների կապը լավ չի աշխատում

- պետք է փոխվի մարզպետների դերակատարումը, նրանք պետք է դիտորդի դերում չլինեն

- մարզերում հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու համար կառավարությունը պետք է լրացուցիչ շահագրգռման մեխանիզմներ ստեղծի

Մի քանի նախնական հետևություն Սերժ Սարգսյանի խոսքից.

Իշխանություններն անկեղծորեն մտահոգված են Հանրապետության մարզերի ներկայիս տխուր պատկերով, սակայն այս պահին խնդիրների լուծումը տեսնում են հիմնականում տեխնիկական, կառավարչական քայլերի և փոփոխությունների միջոցով: Մինչդեռ մեծ է հավանականությունը, որ նման մեթոդներով այս խնդիրները չեն լուծվի: Միջազգային և, մասնավորապես, եվրոպական փորձն այստեղ կաշխատի, եթե ամբողջական մոտեցում լինի խնդրին :

Ինչ ենք մենք առաջարկում

Այլընտրանքային նախագծեր խումբը գտնում է. եթե երկրում փոխվում է կառավարման ձևը, ապա դա լավ առիթ է՝ փոխելու ողջ տեղական ինքնակառավարման համակարգը:

Եկեք անկեղծ լինենք. այս 21-22 տարիների ընթացքում մեր տեղական ինքնակառավարման համակարգը վերջնականապես քայքայվել է: Այստեղ գրեթե չկան ինքնուրույն մտածող գործիչներ, մարդիկ տեղերում վերջնականապես իրենց օտարված են զգում իշխանությունից: 21-րդ դարում բուռն զարգացում են ապրում ֆեոդալական տեղական բարքերը, որի արդյունքում բնակչության մի մասը, կորցնելով իր ինքնուրույնությունը, դարձել է տեղի իշխանության կցորդը, մյուս մասն ատելությամբ է լցված իշխանությունների հանդեպ ընդհանրապես, իսկ երրորդ մասը հեռանում կամ հեռացել է երկրից:

Այսպիսի պոտենցիալով՝ իրավիճակը հնարավոր չի լինի փոխել պարզապես տեխնիկական լուծումներ առաջարկելով: Տեղերում մարզպետներն իրենց զգում են որպես տեղի ֆեոդալներ, որոնց համար նախագահի կամ վարչապետի խոսքերն արարողակարգային բնույթ ունեն, իսկ քաղաքապետերի ու գյուղապետերի դերը միջնորդ լինելն է հասարակ բնակչի ու մարզպետի միջև: Մարզպետն էլ իր հերթին միջնորդի դեր է կատարում մարզի ու Երևանի միջև:

Մինչև սահմանադրորեն չփոխվեն այս փոխհարաբերությունները, մարզերում ոչինչ հնարավոր չի լինի փոխել:

Առաջին

Երկրում վերջապես պետք է վերականգնել իրական տեղական ինքնակառավարման համակարգը։ Սա 1999 թվականին առաջարկեց վարչապետ Վազգեն Սարգսյանը: Այն է. մարզպետների ինստիտուտը պետք լինի ընտրովի, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում: Համայնքների խոշորացման ուղին ճիշտ է, սակայն այստեղ էլ պետք է դրսևորել նրբանկատություն:

Մենք առաջարկում ենք մարզպետների ինստիտուտը դարձնել ընտրովի, ձևավորել նաև մարզային օրենսդիր մարմին-Մարզային Ժողով, որի պատգամավորներին կընտրի մարզի բնակչությունը: Մարզային Ժողովն էլ իր հերթին կընտրի Մարզային Ժողովի Նախագահ և Մարզային Վարչապետ-Մարզպետ՝ Երևանի օրինակով:

Այս դեպքում հնարավոր կլինի վերականգնել իրական ինքնակառավարումը մարզերում, իսկ քաղաքական ուժերի մասնակցությունը տեղական ընտրություններին չի կրի ֆորմալ բնույթ:

Երկրորդ

Մարզն անպայման պետք է ունենա իր մարզային բյուջեն, որը պետք է կազմված լինի տեղական հավաքագրումներից և կենտրոնական իշխանության դոտացիոն ֆոնդից։

Երրորդ

Արմատապես պետք է փոխել հարկային հավաքագրման փիլիսոփայությունը երկրում, այն պետք է դառնա այնպիսին, որի արդյունքում տեղերում կմնա ֆինանսական հոսքերի նկատելի մասը: Բերենք ընդամենը մի քանի օրինակ: Զարգացած եվրոպական երկրներում ֆինանսական հոսքերի 50-70 տոկոսը տեղերում է մնում: Այլ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում կամ Ղազախստանում, այդ ցուցանիշը տատանվում է 30-40 տոկոսի սահմաններում: Հարևան Վրաստանում այն կազմում է 25-30 տոկոս:

Հայաստանում այդ ցուցանիշը տատանվում է 7-10 տոկոսի սահմաններում, և միայն Ադրբեջանի համեմատ ենք մենք լավ վիճակում. այստեղ ցուցանիշը կազմում է 2-3 տոկոս:
Հռետորական հարցադրում ենք ուզում անել: Հնարավո՞ր է արդյոք այս ցուցանիշների պայմաններում տեղերում զարգացնել ինքնուրույն մտածելակերպ, մարդկանց ներշնչել ապագայի հանդեպ հավատ և այլն:

Չորրորդ

Նախագահի կողմից նշած խնդիրներն իսկապես ունեն գրագետ ու հաշվարկված լուծումների անհրաժեշտություն, բայց դրանց մեծ մասն օբյեկտիվորեն հնարավոր է լուծել վերը նշած փոփոխությունների հետ միասին, հակառակ դեպքում դրանք կմնան բարի ցանկություններ։

Հինգերորդ

Բացի վերը նշված հարցադրումներից՝ Սերժ Սարգսյանի խոսքում կար դրույթ, համաձայն որի՝ մի քանի տարում մեկ շնչի մասով ՀՆԱ –ի ցուցանիշը հասցվելու է 10 հազար դոլարի։ Իհարկե, պետության ղեկավարները պետք է պոզիտիվ և հավակնոտ խնդիրներ դնեն, բայց կարևոր է, որպեսզի դրանց հնչեցումն ուղեկցվի փաստարկումների և հիմնավորումների մեխանիզմներով, որպեսզի դրանք չմնան բարի ցանկությունների կարգավիճակում և կարճ ժամանակում չարժեզրկվեն։

Պետք է լինել առավելագույնս օբյեկտիվ և անկեղծ և ընդունել, որ այսօր մեր երկրի գլխավոր հարցը վստահության պակասն է, առանց այդ խնդրի լուծման մեր երկրում իրական պոզիտիվ փոփոխություն հնարավոր չէ իրականացնել: Անհրաժեշտ է գրագետ և համակարգային քայլերով վերականգնել հասարակության հավատը պետության հանդեպ։

Դրանից հետո բովանդակային, տեխնիկական, կառավարչական բոլոր փոփոխությունները կդառնան արդյունավետ՝ անկախ իրենց բարդություններից։

Հայկ Շահինյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan