ԱԱԾ հայտարարությունը. Հայաստանում նախապատրաստվել է ահաբեկչություն
Այսօր ԱԱԾ-ն հայտարարեց, որ հատուկ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին:
Համաձայն տարածված հաղորդագրության վերջինս կեղծ անհատական էջի միջոցով հայտարարել է, Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու մասին:
Օգտատերի ֆեյսբուքյան էջը ուսումնասիրելուց հետո, հանդիպեցինք նմանատիպ նկարների և հայտարարությունների՝