1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Ուղիղ միացում Երևանից. այս պահին Պետդեպը քննադատել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում Թարմացված. Ժողովուրդ, ամեն ինչ նորմալ է։ Դուք դուխով շարունակեք. Արմեն Գրիգորյան Ուղիղ. Ժամը 19.00 Հանրապետության հրապարակում հավաքվում ենք. մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացի. Նիկոլ Փաշինյան ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Euronews -ը րոպեներ առաջ անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին. Տեսանյութ Բռնություն՝ «Ազատության» թղթակցի նկատմամբ, ոստիկանները չեն միջամտել. Տեսանյութ Բերման է ենթարկվել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը (Տեսանյութ) Ուղիղ միացում Բեռլինից. Բողոքի ցույց. Այս պահին Արսինե Խանջյանն է խոսում Ուղիղ միացում Լոնդոնից. հայ համայնքի ցույցը
ԼՐԱՀՈՍ
Ուղիղ միացում Երևանից. այս պահին Պետդեպը քննադատել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում Թարմացված. Ժողովուրդ, ամեն ինչ նորմալ է։ Դուք դուխով շարունակեք. Արմեն Գրիգորյան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը զսպվածության կոչ է անում Հայաստանում կան ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումներ. Պայթուցիկ սարքով ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով ԱԱԾ-ն ձերբակալել է 6 մարդու (Տեսանյութ) Ուղիղ. Ժամը 19.00 Հանրապետության հրապարակում հավաքվում ենք. մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացի. Նիկոլ Փաշինյան ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Euronews -ը րոպեներ առաջ անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին. Տեսանյութ Բռնություն՝ «Ազատության» թղթակցի նկատմամբ, ոստիկանները չեն միջամտել. Տեսանյութ Այսօր ոստիկանության առավել ագրեսիվ լինելու պատճառը Նիկոլ Փաշինյանի ողջույնն է «Սասնա ծռերին» Բերման է ենթարկվել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը (Տեսանյութ) Պահը զգայուն է եւ լի բազմաթիվ ներքին եւ արտաքին վտանգներով ու ռիսկերով. ՀՅԴ կոչը Երկրապահը ողջունում է երկխոսության կոչը. Մանվել Գրիգորյան Ուղիղ միացում Բեռլինից. Բողոքի ցույց. Այս պահին Արսինե Խանջյանն է խոսում Ուղիղ միացում Լոնդոնից. հայ համայնքի ցույցը Քաղաքացիների ճնշման ներքո ոստիկաններն ազատ արձակեցին բերման ենթարկվածներին. Տեսանյութ Ուղիղ միացում Էջմիածնից. բողոքի ակցիա Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին. Փաշինյան. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով Այսօրվա քայլերթը՝ Նոր Նորքից․ ոստիկանությունը թույլ չէր տալիս (ուղիղ միացում) Սերժ Թանկյան․ «Անուշիկ երիտասարդնե՛ր Հայաստանի, շատ կուզեի ձեզ հետ միանալ» (տեսանյութ) Իշխանության երկրորդ էշելոնում գտնվող քցվածները ուրախ են՝ կարող են վրեժխնդիր լինել ՀՅԴ-ն փորձում է Արամ Ա-ին որպես միջնորդ առաջարկել. Վտանգի տակ է Գարեգին Բ-ի հեղինակությունը Երվանդ Բոզոյան. Անհրաժեշտ քաղաքական բանաձևերն ու այլ իրականության մեջ գտնվող իշխանությունը Դատական նիստերը կասեցվել են. կալանավայրերը գրություններ չեն ստանում Ավանում դաժան ծեծի ենթարկեցին ավտոերթի մասնակից քաղաքացուն (Տեսանյութ) Պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել. ինտերնետի լարերը կտրում են Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի Սաակաշվիլին Հայաստանի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել ցուցարարների հետ Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 քաղաքացի Օրվա կադր․ Խանութը փակ է, գնացել ենք միտինգ Սերժ Թանկյանը կգա Հայաստան․Հայկական ժամանակ «Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար»․ Կարեն Կարապետյան ՕԵԿ-ը ողջունում է քաղաքացիական զարթոնքն ու կոչ անում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել «Սինջար եզդիների ազգային միավորում»-ը կոչ է անում իր բոլոր համակիրներին միանալ և աջակցել #Իմքայլը շարժմանը Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է (ուղիղ միացում) «Սերժը մեր «պապան» չի, մենք «պապա» չունենք»․ ոստիկանները բռնության են դիմում (Տեսանյութ) «Խնդրում եմ՝ հրաժարվեք վարչապետի պաշտոնից, խոհեմ գտնվեք». Սարգիս Գրիգորյան «Մարդիկ միացյալ են, կողք-կողքի: Անկախ տարիքից և սեռից». Յուրա Մովսիսյանը՝ Երևանում ծավալվող իրադարձությունների մասին Երեք մեծ բեռնատարներ փակել են Կիևյան-Հալաբյան խաչմերուկը (Տեսանյութ) ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Լոս Անջելես-ում բողոքի ցույց հայ համայնքի մասնակցությամբ Ուղիղ միացում. Այս պահին Երևանում Ամերիկայի ձայն. Երևան. Ուղիղ միացում. Բեռնատարով, երթուղային տաքսիներով և Կռունկով փակել են փողոցները (լուսանկար, տեսանյութ) Հակահրդեհային վարժանք «Երևան մոլ»-ում (ֆոտոշարք) Եղվարդից Երևան հասարակական տրանսպորտը չի գործում. տեսանյութ «Քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են». Աշոտ Ահարոնյան «Քայլ մի արա, ինձ մի մերժիր» թեմայի շո՞ւրջ է լինելու այդ երկխոսությունը Փախուստ «ոստիկանական Երազից» Տեսանյութ. Ոստիկանությունը փորձում է տարհանել մեքենաները, որոնց մեջ մարդիկ կան Գեղեցկուհին իր մեքենայով փակել էր Գյուլբենկյան փողոցը. Տեսանյութ Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութեր) Ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա. Արամ Ա կաթողիկոս Իշխանությունները սարսափում են. Մոտենում են մարդաշատ միջոցառումների օրերը Որքա՞ն է ցուցարարների թիվը. «Իոնիսյանենց դրոնի գործը դժվարացել է» Էդմոն Մարուքյան. Կենտրոնի բաժին բերման են ենթարկել 23 քաղաքացի, նրանց թվում է Նիկոլ Փաշինյանի որդին (Տեսանյութ) Բերման է ենթարկվել Դավիթ Սանասարյանը (Տեսանյութ) Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի Սերժ Սարգսյանին շնորհավորելու փոխարեն՝ օտարերկրյա պաշտոնյաները նախազգուշացրել են Կառավարությունը պատրաստվում է օրինականացնել կանեփի մշակությունը Արայիկ Խանդոյանի նկատմամբ մահափորձի հետքերով. «Նուբարաշենի» բանտապետի պարզաբանումը Ալիկ Սարգսյանին 10 հազար դոլարի նվիրատվություն՝ «բնամթերքի» տեսքով Սերժ Սարգսյան. «Նախագահի նկարը կախելը եկել է տրադիցիայի ուժով» (տեսանյութ) Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը Սիրուշոն երևանյան բողոքի ակցիաների մասին. Լուսանկար 11-ամյա Սարգիսը «ոստիկաններին և ժողովրդին» նվիրված ռեփ է կարդում. Տեսանյութ Հրապարակում ուղիղ կապ հաստատվեց Արսինե Խանջյանի հետ. նա վարչապետին կոչ է արել հեռանալ. Տեսանյութ System of a Down-ի կիթառահար Տարոն Մալաքյան․ «Հոգով ես իմ եղբայրների հետ եմ» Արսինե Խանջյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին Վաղ առավոտից ցուցարարները Հանրապետության հրապարակում են․ այսօր նոր կառավարության առաջին նիստն է (ուղիղ միացում) Իսրաելական հեռուստաընկերությունն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին. Տեսանյութ Հասմիկ Պապյան. «Հայաստանն անհապաղ կարիք ունի երիտասարդ, բանիմաց, կարող, լայնախոհ, լեզուների տիրապետող և հայրենասեր ղեկավարի» Սինոփսիս ընկերությունում հանվել են Սերժ Սարգսյանի նկարները. Տեսանյութ Euronews-ը անդրադառնում է հայաստանյան իրադարձություններին. Տեսանյութ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ հայտարարությունը Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից Քաղաքացիական իրավունքը չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ. կաթողիկոսի ուղերձը Կոչ ՀՀ ոստիկանությանը՝ զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից
Հարցում

ՀՀ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացի է հետախուզվում. ԱԱԾ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:

Այդ մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Ռ.Ք.-ն Հայաստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու, բնակչությանն ահաբեկելու, վախի մթնոլորտ ձևավորելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվան կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն, նշված հետևանքների իրական սպառնալիքներ ստեղծելուն ուղղված հրկիզումներ, պայթյուններ և հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների: Բացի այդ, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաև միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում:

Դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել նշված անձին՝ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով և 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի, բնակվում է ԱՄՆ-ում, պարզվել է նրա բնակության վայրը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված տվյալները փոխանցվել են ԱՄՆ իրավասու մարմիններին՝ նախապատրաստվող հանցագործությունները կանխելու նպատակով:

Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցներ ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

website by Sargssyan