Որ ամոթ ունենան չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի. Սեյրան Սարոյան (Տեսանյութ)
Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն՝ անդրադառնալով թանկացումներին:
«Որ ամոթ ունենան չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի»,-ասել է Սեյրան Սարոյանը:
Անդրադառնալով համայնքապետերի վերաբերյալ Սերժ Սաևգդյանի աղմկահարույց ելույթին, որտեղ վերջինս խիստ քննադատության էր ենթարկել որոշ համայնքապետերի վարքը, Սեյրան Սարոյանը նշել է. «Կարող ա ճիշտ չեն ծախսել համայնքապետերը, շատերը գրագիտություն չունեին, ոչ թե գողանում էին, այլ փոշիացնում, չի կարելի փոշիացնել»,-ասել է Սարոյանը:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: