Պուտինը կարգադրել է դուրս բերել ռուսական զորքը Սիրիայից (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսոր մեկնել է Սիրիա: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ուղեկցությամբ Պուտինը ժամանել է Սիրիայի արևմուտքում գտնվող Խմեյմիմ ռազմակայան, որտեղ 2015 թվականից տեղակայված է ռուսաստանյան զորախումբը:
Ելույթ ունենալով զինծառայողների առջև՝ Պուտինը հայտարարել է․ «Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին՝ սկսել ռուսական խմբավորման դուրսբերումը տեղակայման մշտական վայրեր»:
Zham.am